«Մինչև մարտի դաշտ գնալը բոլորով նկարվել էին ու որոշել՝ ով հետ չգա, մյուսները պիտի այցելեն իրա ընտանիքին». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Մանուկին

Մանուկ Մաքսիմի Ղազարյանը ծնվել է 1997 թվականի հունիսի 13-ին Գետափ գյուղում: Հայոց բանակ է զորակոչվել 2019 թվականի հունվարի 29-ին: Ծառայել է Վայքի զորամասում, եղել է նռնականետ:

Զինակից ընկերները նրան «Բիձա» էին ասում, քանի որ տարիքով նրանցից մեծ էր։ Զինակից ընկերները պատմում են, որ մինչև պատերազմը հավաքել է բոլորին և ասել, որ նկարվեն, և ով հետ չվերադառնա կռվից, մյուսները պետք է միշտ այցելեն նրա ընտանիքին։

Մանուկ Ղազարյանը հոկտեմբերի 3-ից տեղափոխվել է Ջրական և անմիջապես ներգրավվել մարտական գործողությունների մեջ: Մասնակցելով թեժ մարտերին՝ զոհվել է հոկտեմբերի 7-ին:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…