«Ինքն էլ, որդին էլ առաջնագծում թշնամու դեմ էին կռվում». ՀԵՐՈՍ Մանվելը զոհվեց՝ փրկելով մի շարք զինվորների կյանքեր

Մանվել Սամվելի Քյասինյանը ծնվել է 1977 թվականի հունիսի 22-ին Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Ընդամենը 15 տարեկան էր, երբ կամավոր մասնակցեց 1992 թվականի Արցախյան առաջին պատերազմին։ Մասնակցեց նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմին, կամավորագրվեց ու մեկնեց Արցախ, որտեղ թշնամու դեմ մարտնչում էր նաև որդին:

Եղել է տարբեր կետերում, թեժ մարտեր մղել Թալիշում, Մարտակերտում և Մատաղիսում, փրկել է բազում զինվորների կյանքեր՝ վտանգելով իր կյանքը, որի արդյունքում, հոկտեմբերի 3-ին, ծանր վիրավորվել և տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանական կենտրոն։

Մանվել Սամվելի Քյասինյանը զոհվել է հոկտեմբերի 4-ին։ Հուղարկավորվել է իր հայրենի գյուղում։ Հետմահու պարգևատրվել է «Գթության մայր» մեդալով։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…