«Մինչև վերջին շունչը կռվեց ու պաշտպանեց իրեն վստահված դիրքը». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Վաչագան Գինոսյանին

Վաչագան Անուշավանի Գինոսյանը ծնվել է 1985 թվականի մայիսի 1-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում։ Սովորել է Եղվարդի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Հայոց բանակ զորակոչվել է 2003 թվականի հունիսի 30-ին, ծառայել է Սիսիանում։

Ծառայությունն ավարտելուց հետո ընդունվել է Հայբուսակ համալսարանի ստոմատոլոգիայի բաժին։ Այնտեղ էլ ծանոթացել է կնոջ հետ և 2008 թվականին ամուսնացել են։ Ունի 2 տղա և 1 աղջիկ։

Պատերազմը սկսվելուն պես կամավորագրվել և մեկնել է ռազմաճակատ։ Թեժ մարտեր է մղել Մատաղիսում, որտեղ և զոհվել է հոկտեմբերի 3-ին անօդաչուի հարվածից։

Հուղարկավորվել է հոկտեմբերի 6-ին Եռաբլուրում։

Վաչագան Անուշավանի Գինոսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…