Հերոս Վահեի համար հայրենիքը վեր էր ամեն ինչից․ նա զոհվեց Շուշիի մատույցներում

Սեպտեմբերի 27-ին աշխարհը գլխիվայր շրջվեց հայերի համար։ Մի քանի ամիս շարունակ աղոթքը յուրաքնչյուր հայի շուրթերին էր։ Հազարավոր ընտանիքների լույսը մարեց առհավետ, հազարավոր նպատակներ մնացին անկատար։ Տղաներն ընկան, որ մենք ապրենք, նրանք դարձան իրական լեգենդներ։

Վահեն մեկն էր այն հերոսներից, որ կյանքը տվեց հայրենիքին ու անմահացավ թեժ կռիվներում։ Վահե Արթուրի Կարապետյանը ծնվել է 1999 թվականին` Երևանում։ Ծառայությունն ավարտել էր 2019-ին։

Բայց պատերազմը նրան նորից դիրքեր տարավ։ Վահեն հնարավորություն ուներ չմեկնել, բայց հայրենիքը իրական հերոսի համար վեր էր ամեն ինչից։ Նա հոկտեմբերի 25-ին, թողնելով ամեն բան, բարձր տրամադրությամբ մեկնեց առաջնագիծ` ընկերների կողքին լինելու, նրանց սատար կանգնելու։ Սովորում էր պետական համալսարանի դեղագործական ֆակուլտետում։ Աշխատում էր լրատվական կայքում` որպես օպերատոր և մոնտաժող:

Պшտերшզմում վիրшվորվել է նոյեմբերի վեցին՝ Շուշիում։ Մահացել է նոյեմբերի 9-ին: Հավերժ փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին։