ԽՍՀՄ լավագույն արտիստներից մեկը. ինչպե՞ս այս տաղանդավոր ՀԱՅՈՒՀԻՆ հաղթահարեց սարսափելի քաղցկեղը

Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ, Հայաստանում խեցեգործական քանդակագործության ու կիրառական արվեստի հիմնադիր Հռիփսիմե Սիմոնյանի համար արվեստն ամեն ինչ էր, արվեստը նրա ողջ կյանքն էր: Արվեստի օգնությամբ էլ նա հաղթահարեց սարսափելի հիվանդությունը՝ քաղցկեղը:

Թերևս Հռիփսիմե Սիմոնյանին կարելի էր ժամանակակից հայ արվեստի դասական համարել՝ մեծարելով ու հարգանքի տուրք մատուցելով նրան:

Մի քանի տարի շարունակ Հռիփսիմե Սիմոնյանը Երևանի հախճապակու գործարանի գլխավոր նկարիչն ու քանդակագործն էր: Անթիվ-անհամար են նրա նկարազարդած բաժակները, պնակներն ու արձանիկները: 70 տարի է անցել, սակայն նրա նկարազարդած սպասքը դեռ կարելի է տեսնել բազմաթիվ երևանցիների բնակարաններում:

Սիմոնյանի արվեստանոցում են եղել կաթողիկոս Վազգեն Առաջինը, ում հետ նա շատ ջերմ հարաբերություններ ուներ, ինչպես Ավետիք Իսահակյանի հետ, նաև բազմաթիվ նկարիչներ ու տիեզերագնացներ, գրողներ ու դիվանագետներ, հայ, խորհրդային ու արտասահմանյան հայտնի դեմքեր։

Տպավորիչ, առինքնող արտաքինով գեղեցիկ կինը միօրինակություն չէր սիրում, իր բազմաթիվ հանդերձներից յուրաքանչյուրի համար նա մեկ զույգ կոշիկ էր ընտրում, ինչը խորհրդային տարիների համար գրեթե անհնարին էր, քանի որ խանութներում առանձնապես մեծ ընտրություն չկար: Բայց Հռիփսիմեին դա հաջողվում էր:

Հռիփսիմե Սիմոնյանն ապրեց՝ հասնելով պատկառելի տարիքի, բայց նրա կողքին հնարավոր չէր հիշել «ծերություն» բառը։ Երևի այդպես է լինում, երբ մարդը զբաղվում է իր սիրելի գործով, սիրված է լինում և սիրելու ընդունակ։