«Այս ֆիլմը լրիվ մաստիկա է». ինչու՞ խորհրդի նախագահը դժգոհեց աշխարհահռչակ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից

Երբ դեռ մարդիկ ձմերուկը սառեցնում էին հոսող ջրի տակ, իսկ երկար ֆիլմերը բաժանվում էին սերիաների, Հայաստանում արդեն կինո կար, այն էլ ինչպիսի կինո: 

Կինոստուդիան Տերյան փողոցում էր` Երևանի կենտրոնում, և այդ տարիների կինոաստղերը մոտ էին մոտակայքում ապրող մարդկանց ու սովորական անցորդներին։ Բայց ոչ ոք չէր փորձում ստորագրություն վերցնել, լուսանկարվել, աստղի ուսին թփթփացնել, զրուցել կյանքի մասին։ Կուռքերի նկատմամբ սեր կար, նրանց հետ շփվելու մշակույթն այլ էր։

Տարվա ընթացքում ստուդիայում միջինը 5-6 լիամետրաժ ֆիլմ էին նկարահանում ու բոլորը մեկը մեկից գեղեցիկ, որկակով ու հանրաճանաչ:Առանձնահատուկ դարձավ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը»։ Ֆիլմը ընդունվեց դժվար, բայց նրա տարածած փառքը ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել:

Ասում են, որ ստուգիչ դիտումներից մեկի ժամանակ Բադալ Մուրադյանը` այն ժամանակ նախարարների խորհրդի նախագահը, դժգոհությամբ մռթմռթացել է. «Լրիվ միստիկա է…»։

«Կրկին միստիկան շփոթել է մաստիկայի հետ», – կուլուարներում բացատրել է Հայաստանի կինեմատոգրաֆիայի կոմիտեի նախագահ Գևորգ Հայրյանը` նկատի ունենալով, որ կառավարության ղեկավարի աշխատանքային կենսագրությունը սկիզբ է առել հատակ փայլեցնողի աշխատանքից։

Ամեն դեպքում ֆիլմը, որի գլխավոր դերերում խաղում էին Սոֆիկո Ճիաուրելին և Վիլեն Գալստյանը, Մոսկվան ընդունել է, Երևանը` հաստատել, և սկսվել է ֆիլմի հաղթարշավն աշխարհում։

80–ականներին Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» ստուդիան տեղափոխվեց նոր «բնակարաններ», բայց ավելի լավ կլիներ` մնար հին տեղում։ Եվս մի վերելք, և եկավ հայ կինոյի սեպտեմբերը։ Սկսեց հայ ֆիլմի կործանման ժամանակները, երբ այն թալանանեցին ու մասնատեցին:

2000–ականների սկզբին ստուդիան կոպեկների դիմաց մասնավորեցրին. ամեն ինչի համար վճարեցին մոտ 600 հազար դոլար։ Այդ ընթացքում սկսեցին գողանալ արխիվային ժապավենները, ձուլել` արծաթ ստանալու համար, հետո անցան ֆայտոններին, ձիերին, ռետրո ավտոպարկին։ Ստուդիան մահացավ հենց հայերի աչքի առաջ։ Բայց նույնիկ այդ ողբերգությունից ու կորստից հետո Հայֆիլմի մասին այսօր ոչ ոք չի մոռանում: Դեռ շատ սերունդներ պիտի կրթվեն այս ֆիլմերով, ծանոթանան իսկական աստղերի, իսկական տաղանդին ու իսկական դերասաններին: