«Անհայտ զինվորի» սինֆոնիան դարձավ նրա հաջողության այցեքարտը․ մարդ, ով ապրեց 75 երջանիկ տարիներ

Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի կոմպոզիտոր Լևոն Չաուշյանն իր ուրույն տեղն ու դերն ունի հայ երաժշտարվեստում։ Լևոն Չաուշյանը ապրեց  75 տարի։ Նա 1973 թ-ից դասավանդում էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում. 2003-ից պրոֆեսորի կոչմանն է արժանացել։

Լևոնը թավջութակահար, մանկավարժ Ալեքսանդր Չաուշյանի և դաշնակահար Շաքե Զաքարյանի որդին է։ Երաժշտության հանդեպ սերն ու տաղանդն հենց ծնողներից է ժառանգել։  Եղել է Էդվարդ Միրզոյանի աշակերտը։

Չաուշյանը գրել է «Անհայտ զինվորին» սիմֆոնիան, որի համար արժանացել է հանրապետական մրցույթի 1-ին մրցանակին 1985-ին, իսկ ֆլեյտայի և կամերային նվագախմբի համար կոնցերտների համար` «Տրիբունա ՅՈՒՆԵՍԿՕ»-ի մրցանակի։

Բայցի դա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Չաուշյանը 2021-ին Մովսես Խորենացու մեդալով է պարգևատրվել։