Լսե՞լ եք «Քիր ու Ախպեր» ամրոցի մասին և գիտե՞ք՝ որտեղ է այն գտնվում. միայն իմանաք՝ ինչ ավանդազրույց կա այս ամրոցի հետ կապված

Չնայած ասում են որ «Քիր ու Ախպեր» ամրոցը 10-13-րդ դարերի կառույց է, սակայն որպես դիտակետ-ամրոց այն ծառայել է դեռևս հնագույն ժամանակներից։

Այն գտնվում է Ձորագյուղ գյուղից հյուսիս, Ձորագետի էլեկտրակայանի մոտ, Ձորագետի աջ և ձախ ափերին, 2 ժայռերի կատարների վրա: Ամրոցի տարածքից հսկվել են կիրճի եզրերով անցնող ճանապարհներն ու գետը։ Գտնվում է ավերակ վիճակում։ Ժայռերի վրա երևում են բերդապարսպի շարվածքի մնացորդներ։ Տեղանքն ուսումնասիրված չէ։


Ամրոցի անվանման հետ կապված կա մի ավանդազրույց, որը պատմում է իշխանական ծագում ունեցող երիտասարդի և նրա քրոջ մասին, ովքեր իրենց ռազմական կարողությունները ստուգելու համար ժայռերի բարձր գագաթներին կառուցել են ամրոցներ և մենամարտել իրար հետ՝ ցուցադրելով զենքերի օգտագործման իրենց հմտությունները: