Միայն իմանաք՝ ինչ երազանք ուներ այս ՀԱՅ ֆիզիկոսը մանկության տարիներին. եկեք պարզենք

Խոսքը Էդվարդ Վարդանի Չուբարյանի մասին է՝ ծնված 1936 թ. Սպիտակ քաղաքում, ընտանիքի 3-րդ երեխան էր։ Ունի երեք քույր՝ Անահիտ (1928-2002), Ֆլորա (1931-2009) և Սիրվարդ (1937)։ Հայրը Վարդան Չուբարյան Ծառուկի, ծնված Ռոստովի մարզի Ղրիմ (Թոպտի) գյուղում։ Աշխատել է որպես Սևան-Հրազդան կասկադի ինժեներ։

Մայրը Սիրանույշ Չուբարյան Մովսեսի (օրիորդ Ղալումյան), ծնված Վրաստանի Թիֆլիս քաղաքում։ Կրթությամբ ռուսաց լեզվի ուսուցչուհի, սակայն երբևէ մասնագիտությամբ չի աշխատել և եղել է ընտանիքին նվիրված տնային տնտեսուհի, չորս երեխայի մայր։

Հայրենական պատերազմի տարիներին, աղքատության և սովի պայմաններում, Էդվարդի մանկական երազանքը 10 ռուբլի փող ունենալն էր, որպեսզի կարողանա ձեռքում գեթ մի փուչիկ բռնել և կուշտ ուտել փռում բուրացող մի ամբողջական լավաշ։

Էդվարդը մանկությունից սկսած սիրում էր գրքեր գնել։ Հայրը, գնահատելով որդու ձգտումները, խստիվ պատվիրել էր մորը գրքերի գնումների համար մշտապես փող հայթայթել՝ թեկուզև հարևաններից պարտք վերցնելով։

Դպրոց սկսել է հաճախել երկու ամիս ուշացումով։ Սկզբում, հիվանդության պատճառով, ծնողները մտադրվել էին Էդվարդին մեկ տարի ավելի ուշ դպրոց ուղարկել։ Սակայն, քանի որ նա արդեն տառաճանաչ էր և կարդում էր սկսած հինգ տարեկանից, Արուսյակ մորաքույրը ստիպել է ծնողներին, թեկուզ և երկու ամիս ուշացումով, տղային անպայման դպրոց տանել։