«Նա Հիսուսին փոխարինեց Ստալինով ու մուրացկանից դարձավ ԽՍՀՄ խորհրդանիշը». ո՞վ էր այդ ՀԱՅԸ և ինչու՞ նրան հուղարկավորեցին սրճարանից

Անհնազանդ, խռովարար բանաստեղծը շատ արագ դարձավ Երևանի խորհրդանիշը։ Ցավոք, նա շատ քիչ ապրեց, սակայն հասցրեց շատ բան անել։ Սլավիկը Չիլոյանը, չնայած նրան, որ մեծացել էր առանց ծնողների, բանտ էր նստել և խմիչքի նկատմամբ էլ հակում ուներ, դարձավ ԽՍՀՄ լավագույններից մեկը։ Բոհեմական կյանք էր վարում, ինչ արած, սակայն Ժակ Բրել, Բորիս Վիան և այլ ֆրանսիացիների ստեղծագործություններն էր թարգմանում։ 

Նա ո՛չ փող ուներ, ո՛չ էլ նորմալ հագուստ: «Վատ»–ը այն խոսքը չէ, երբեմն նա պարզապես ցնցոտիներով էր հայտնվում։ Միշտ չսափրված, ինչը բնորոշ է հարբած մարդուն։ Այնուամենայնիվ, կանանց միջավայրում նա հաջողություն էր վայելում, տղամարդիկ նրա հետ ընկերություն էին անումինչը միշտ օգտակար էր լինում, քանի որ Չիլոյանից ինչ-որ բան չսովորելը անհնար էր: Նրա բանաստեղծություններն  կյանքի մասին էին, այդ հանճարեղց տողերը գրվում էին փողոցում ու պատմում էին հենց այդ փողոցների մասին: 

Նա ընկերներից միշտ պարքով փող էր խնդրում ու ասում, որ շուտով ԽՍՀՄ գլխավոր մրցանակին է արժանանալու ու հենց այդ ժամանակ էլ կմարի բոլոր պարտքերը: Ոչ մեկ այդս ամենը լուրջ չէր ընդունում, բայց մի օր մի անհավանակ բան տեղի ունեցավ:

Չիլոյանը Հիսուս Քրիստոսի մասին պոեմ էր գրել։ Բնականաբար, Խորհրդային Միությունում այն տպագրելու հնարավորություն չկար։ Եվ հանկարծ Սլավիկի գլխում հանճարեղ ու շատ պարզ մի միտք է հղանում` Քրիստոսին փոխարինել Լենինով, մի քանի բառ փոխել այնպես, որ հիմարություն չստացվի ու տալ տպագրության: Այն գնաց ժամանակի լավագույն թերթը:

Լենինի մասին պոեմը խմբագրությունում ոչ ոք չկարդաց, այն անցավ բոլոր ատյանները, գրականության բաժնի վարիչից, գլխավոր խմբագրի տեղակալով, մինչև գլխավոր խմբագիր։ Այն տպագրեցին առանց կարդալու։ Դե Լենինի մասին էր, էլ ինչ կարդան։ Խմբագրությունում չկարդացին, սակայն կարդացին բոլորը, ողջ Սովետական հանրապետությունը: 

35-ամյա Սլավիկը մահացավ անհասկանալի ձևով։ «Առագաստ» սրճարանի պատշգամբից ընկավ դատարկ, անջուր լողավազանի մեջ։ Սա տարօրինակ էր ու կասկածելի, բայց նրան ըստ արժանվույնը ճանապարհեցին: Եվ որտե՞ղ պիտի կայանար նրա հոգեհանգիստը։ Որտե՞ղ պիտի հենեին Չիլոյի դագաղի կափարիչը, եթե այս մարդն ապրում էր փողոցում, ապրում էր պատերի տակ, քնում էր ձյան հաստ շերտի տակ, զրուցում շների հետ, ինքն իր հետ։

«Ո՞ւր ենք տանելու»․ մեկն ասաց՝ «Լճի վրայի սրճարանը»։ Սարսափեցի․ ինչպե՞ս թե։ Տարան բացօթյա սրճարան․ Իսահակյան փողոցի վրա, «Գարունի» խմբագրության դիմաց։ Այդ սրճարանն էլ դարձավ նրա ողբերգական մահվան պատճառը։