Հենց այս բերդն էր վերահսկում Բջնիի մատույցնորը. ի՞նչ բերդի մասին է խոսքը և ո՞վ է եղել այդ բերդի տիրակալը

Լուսանկարում Բջնի բերդն է, որը գտնվու է Հայաստանի Կոտայքի մարզի Բջնի գյուղում՝ Հրազդան գետի կիրճում;

Սարահարթի վրա Պահլավունի իշխանները 10-ից-11-րդ դարերում հիմնել են մի բերդ, որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։ Բերդը հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից պաշտպանված է վերձիգ ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ բրգավոր հենապատ-պարսպապատով, որն այժմ կիսավեր է։ Բերդում բազմաթիվ շենքերի ավերակներն ու հետքեր են մնացել։ Բջնի բերդի տիրակալն էր հայ իշխան և զորավար Վասակ Պահլավունին։

Վասակ ՊահլավունիՆ Սելջուկյան թուրքերի դեմ պայքարում ցուցաբերած քաջությունների և կայսրությանը մատուցած ծառայությունների համար մոտ 1060 թվականին կարգվել է Անտիոքի դուքս՝ հաջորդելով հայ իշխան խաչատուր Վեստ Շիրակացուն։

Նենգորեն սպանվել է բյուզանդական զինվորների ձեռքով։ Այդ առիթով Անտիոքի հայկական զորքերն ապստամբել է Փիլարտոս Վարաժնունու օգնությամբ, սրի են քաշել բյուզանդական զորքերին։ Անտիոքը միացվել է Փիլարտոս Վարաժնունու իշխանապետությանը։