Ինչպե՞ս ՓԱՐԱՋԱՆՈՎԸ իր «քրեական կապերով» հետ վերադարձրեց աշխարհառչակ պարող Պլիսեցկու մեքենան

Նրա խոսքով` բանտից դուրս գալուց հետո Փարաջանովը մեկնեց Թբիլիսի, Վրաստանում նրան պաշտում էին։ Հանճարեղ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի օգնությանն է դիմել նաև բալետի հայտնի պարող Ալեքսանդր Պլիսեցկին։

Հարգանքը, որ հայտնի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը վայելում էր Վրաստանում, այդ թվում քրեական աշխարհում, թույլ տվեց վերադարձնել բալետի պարող Ալեքսանդր Պլիսեցկու գողացած ավտոմեքենան:

«ԱՍՏ»-ում մարտի վերջին լույս կտեսնի Ազարիա Պլիսեցկու «Կյանքը բալետում։ Պլիսեցկիների և Մեսերերների ընտանեկան պատմությունները» գիրքը։ Լիլյա Բրիկին նվիրված գլուխներից մեկում Պլիսեցկին պատմում է Փարաջանովի հետ ծանոթանալու մասին։

«Լիլյայի միջոցով ծանոթացա Սերգեյ Փարաջանովի հետ։ Սկզբում հարաբերություններն այդքան էլ սերտ չէին, մենք ավելի մտերմացանք Կիևում, որտեղ եղբորս` Ալիկի հետ 1970-ականներին «Կարմեն» էինք բեմադրում, և որտեղ երկար տարիներ ապրում էր Սերգեյը։ Ինչ խոսք, Փարաջանովն արտասովոր անձնավորություն էր, մեծ երևակայությունների տեր մարդ», — գրում է Պլիսեցկին։

«Այնտեղ Սերգեյին բոլորը հարգում էին, այդ թվում` քրեական հեղինակությունները, ինչը թույլ տվեց օգնել Ալիկին։ Եղբայրս պետք է վաճառեր իր ավտոմեքենան։ Շատ արագ գնորդ հայտնվեց։ Ինչ-որ վրացի էր, որը լիազորագրով ձեռք բերեց ավտոմեքենան և առանց վճարելու գողացավ այն ու տարավ Զուգդիդի։ Ալիկն այդ մասին պատմեց Փարաջանովին», — գրում է Պլիսեցկին։

Նրա խոսքով` միայն իրեն հայտնի ձևերով Փարաջանովին հաջողվեց ստիպել գողին վերադարձնել ավտոմեքենան։