«Խնդրում եմ, որ տանս հետ հենց այդպես վարվեք». ի՞նչ էր խնդրել ՍԱՐՈՅԱՆԸ իր կտակում և ի՞նչ ճակատագրի արժանացավ ՆՐԱ տունը
Վիլյամ Սարոյանը երազում էր, որ իր տունը դառնա հարմարավետ տարածք ուսանողների համար, որտեղ նրանք կկարողանան գալ և աշխատել: Այդ մասին նշված է նույնիսկ գրողի կտակում: Հետևելով գրողի ցանկությունը՝ նախագծի հեղինակները որոշեցին ստեղծել հատուկ հետազոտական սենյակ, որը հնարավորություն կտա ուսանողներին, գիտնականներին և այլ հետաքրքրված անձանց գալ և օգտվել Վիլյամ Սարոյանի թողած հսկայական ժառանգությունից:

2018 թվականին՝ Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում բացվեց ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը, հենց այս տանն էլ գրողն անցկացել է կյանքի վերջին 17 տարիները:
Նախագծի հեղինակների նպատակն է եղել գրողի առաջին և միակ թանգարանում ներկայացնել Վիլյամ Սարոյան գրողի ամբողջ գրական ժառանգությունը, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիական լուծումներով ներկայացնել Սարոյանի ամբողջական կերպարն ու խառնվածքը:

Սենյակներից մեկում վերականգնված է Սարոյանական ինտերիերը, որտեղ էլ հյուրերին ողջունոում է գրողի հոլոգրամը։ Հոլոգրամի սենյակի մուտքն արգելված է. Սարոյանի 3D հոլոգրաֆիկական պրոյեկցիան ներկայացված է պաշտպանիչ՝ ապակե պատից այն կողմ: Սենյակը թանգարանում միակ տեղն է, որտեղ ցուցադրված են Սարոյանի անձնական և առօրյա օգտագործման իրերը՝ հանդերձարան, աշխատանքային սեղան, աթոռ, գորգ, լամպ, կտորի կախիչ, գլխարկ, ճամպրուկ, ժամացույց և գրամեքենա:
- Իսկ Սարոյանին հենց Ձեր աչքերով կարող եք տեսնել այստեղ՝