Գիտեի՞ք, որ Սինգապուրի ամենահին եկեղեցին ՀԱՅԿԱԿԱՆ Է. ինչու՞ է Սինգապուրի ժողովուրդը իր փողոցները և շենքերը «նվիրում» ՀԱՅԵՐԻՆ

Սինգապուրի  պատմությունը մշտապես  սերտորեն կապված է հայերի գործունեության հետ։ Իսկ Սինգապուրյան հրաշքը հայտնի է գրեթե բոլորին, եկեք հասկաննք, ինչ ահռելի ներդրում են ունեցել հայերը այս երկրի զարգացման գործում:

Եկեղեցու բակը

Այդ առաջադեմ պետությունում կա հայկական փողոց ու նաև հայկական եկեղեցի, որը երկրի հնագույն քրիստոնեական տաճարն է։ բայց սա դեռ ամենը չէ: Աշխարհի ամենահայտնի հյուրանոցներից մեկը՝ սինգապուրյան The Raffles Hotel-ը, հիմնել են Սարգիս եղբայրները։ Այսօր մեզ ճանաչում ու ազդեցություն ունեցող The Straits Times թերթը սկսել է հրապարակել Խաչիկ Մոզեսը։ Նույնիսկ Սինգապուրի ազգային ծաղիկը՝ «Վանդա Միսս Ջոակիմ» խոլորձը, ստացել է Աշխեն Հովակիմյանը… Հատկանշական է, որ չնայած մեծ ձեռքբերումներին, Սինգապուրի հայ համայնքը երբեք մեծ չի եղել…

Գրիգոր Լուսավորրիչ եկեղեցին

Հայերը Մալայան թերակղզում, այդ թվում Սինգապուրում հայտնվել են դեռևս XVII դարում։ Ինչպես հայտնի է, երբ որևէ տեղ մի խումբ հայ է հավաքվում, այնտեղ անմիջապես հայկական եկեղեցի է հայտնվում։ Արդեն 1835 թվականին փոքր համայնքը տաճար կառուցեց, որը մեկ տարի անց օծվեց, և Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Սինգապուրի առաջին քրիստոնեական եկեղեցին դարձավ։ Հետաքրքիր է, որ եկեղեցին նաև գաղութի առաջին շինություն էր, որտեղ 1909 թվականին էլեկտրականություն անցկացվեց։  Եկեղեցին «Առյուծների քաղաքի» ազգային հուշարձան է ճանաչվել։

Հայկական փողոց Սինգապուրում

Այսօր երկրում մոտ 200-300 բնիկ հայեր կան։ Ամերիկացի հայտնի հետազոտող ու ծովային սպա Չարլզ Ուիլքսը Սինգապուր այցելելուց հետո գրել է․ «Ամենահարգվածը հայերն են, նրանք կղզու գլխավոր վաճառականներից են։ Քիչ են, բայց ազդեցիկ իրենց հարստության շնորհիվ․ շատ հաճելի ազգ է։ Հագնվում են անգլիացու պես, սովորաբար լավ են խոսում անգլերեն ու պորտուգալերեն»։