Մարդ, ով ապրեց հային վայել կյանքով․ նա երաժշտություն է գրել ավելի քան 100 ֆիլմի համար
Ցածր ձայն, համեստ ժպիտ, իմաստությամբ և ըմբռնումով լի հայացք։ Հավատարմությունն այն որակն է, որը կարևորում էր լեգենդար կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Նա միշտ պատմում էր, որ Դմիտրի Շոստակովիչը, եթե կոնկրետ ինչ-որ մի երաժշտի համար ստեղծագործություն էր գրում, ուրիշ ոչ ոքի չէր տալիս, նույնիսկ ավելի հայտնի և անվանի մարդկանց։
Սիրված հայ կոմպոզիտորը ծնվել է Բեյրութում։ Նա 1940-ականներին է ընտանիքի հետ միասին ներգաղթել դեպի Հայաստան։ Եղել է Ղազարոս Սարյանի դասարանից։ 1986 թվականից վարպետին շնորհվեց երաժշտության պրոֆեսորի կոչում։ 1992-1995-ից վարպետը զբաղեցրեց կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը։

Նա երաժշտություն է գրել ավելի քան 100 ֆիլմի համար։ Գրականության ոլորտի Նոբելյան մրցանակակիր Ուիլյամ Ֆոլկները նրան սովորեցրել է պարտվել, հենց դա է Մանսուրյանը կարևոր համարում։ Պետք է կարողանալ պարտվել` հավատը չկորցնելու, կյանքի սարդոստայնում չխճճվելու համար։