Ինչու էր Սարոյանը որոշել Սևանի ափին գտնվող մեծ քարը Ամերիկա հասցնել
Վիլյամ Սարոյանը Սևանի ափին գտնում է մի ծանր քար և խնդրում է, որ քարը տեղավորեն մեքենայի մեջ: Ասում է, որ Ամերիկա, Ֆրեզնո պիտի տանի։ Մարդիկ հարցնում են, թե հսկայական քարն ինչպե՞ս է տանելու։ Նա էլ պատասխանում է․
«Ինքնաթիռով պիտի տանեմ»։ Հրցնում են, թե ինչի համար է որոշել նման բան անել, իսկ լեգենդար գրողը պատասխանում է․«Ով–որ Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը»:

Սարոյանը ամերիկահայ գրող է, ծնվել է Ֆրեզնոյում` Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը։ Նա չափից շատ էր կարդում ամերիկյան ու համաշխարհային գրականություն։

1939 թվականին Վիլյամ Սարոյանը վեց օրվա ընթացքում գրում է «Քո կյանքի ժամերը»։ Այս ստեղծագործության շնորհիվ գրողն արժանացավ Պուլիցերի և նյույորքյան քննադատների հեղինակավոր գրական մրցանակներին։
Երկու անգամ ամուսնացած է եղել հրեուհի Քերոլ Գրեյսի հետ։ Այս ամուսնությունից ունեն որդի՝ Արամը, և դուստր՝ Լուսինեն։