Ալեքսիս Օհանյանի 100-ամյա պապի պատմությունը կամ չորս սերունդ միասին

Ամերիկահայ գործարարը երբե չի մոռանում իր հայկական արմատների և պատմական հայրենիքի մասին։ Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի պապը ՝ Ջոն Օհանյանը, 100 տարեկան է։ «Հունվարի 12-ին իմ պապը դարձավ 100 տարեկան։ Դա օրհնություն էր մեզ համար, երբ միասին հավաքվել էին Օհանյանների չորս սերունդները», — նշել է Օհանյանը։

Պարզվել է, որ Օհանյան ավագը երիտասարդ տարիքում խաղարկությունով մեքենա է շահել, ապա արագ վաճառել է այն, որպեսզի վճարի քոլեջի վարձը։ Նա նաև մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։

Ջոն Օհանյանի ընտանիքը ԱՄՆ է տեղափոխվել Հին Խարբերդից։ Նրա մայրը ՝ Մանզարը, ոտքով անցել է սիրիական անապատով ՝ ճանապարհին կորցնելով ծնողներին, եղբայրներին ու քույրերին ու հայտնվել Հալեպում։

Ջոն Օհանյանը ծնվել է ԱՄՆ-ում, նա ստիպված է եղել ամեն ինչ զրոյից սկսել։ Նրա որդին՝ Ալեքսիսի հայրը, փոքրիկ տուրիստական գործակալություն է հիմնել, բայց հիմա արդեն թոշակի է անցել։