ՈՒՐԱԽԱԼԻ ԼՈՒՐ. պատերազմում անմահացած ՀԵՐՈՍԻ 60-ն անց ծնողները կրկին հայրիկ-մայրիկ են դառնալու

Արցախյան 44-օրյա պատերազմում անմհացած հերոս Գարիկ Դավթյանի մասին արդեն խոսել ենք: Նա պատերազմի սկզբից եղել է մարտի դաշտում, անձնվիրաբար կռվել է թշնամու դեմ՝ օգնելով իր վիրավոր ընկերներին:

Գարիկը եղել է Հադրութում, նա հենց այդտեղ էլ անմահացել է:

garik davtyan

Ավելի մանրամասն հերոսի մասին կարող եք կարդալ այստեղ:


Գարիկ Դավթյանի ծնողները, ովքեր արդեն վաթսունն անց են, որոշել են կրկին երեխա ունենալ: Նրանք ուզում են, որ վերածնվի իրենց հերոսը և տանը նորից մանկան ճիչ լսվի, որը կփոխի իրենց միապաղաղ ու վշտալի կյանքը:

Գարիկի հայրը՝ Գևորգը, հուզմունքով է խոսում իրենց կայացրած որոշման մասին և ասում, որ բավականին բարդ է եղել հանգել դրան: Բայց ապագա հայրիկ-մայրիկը անհամբեր են և անսաման երջանիկ, որ հնարավորություն կունենան կրկին ծնողներ դառնալու: Նրանց այս հարցում աջակցում է Վերարտադրողական առողջության կենտրոնը: Երեխան կծնվի փոխնակ մոր օգնությամբ: