«Մասնկցել էր և՛ Ապրիլյանին, և՛ Հուլիսյան մարտերին. այս անգամ էլ հայրենիքին մենակ չթողեց». ճանաչի՛ր ՀԵՐՈՍ Հակոբին, ով ինքնակապ մեկնեց Արցախ

Պատերազմը անջնջելի հետք թողեց բոլորի հոգում: Բայց անգամ այդ ցավի ու վշտի մեջ պիտի նայենք դեպի լույսը: Ու այդ լույսը մեր հերոս տղերքն են: Նրանցից ամեն մեկն իր պատմությունն ունի, ու կարդալիս իսկապես չես հավատում, որ այդ փոքր մարդկային մարմիններում այդքան հզոր ուժ կա: Այս հոդվածում Ձեզ մեր ՀԵՐՈՍ Հակոբ Մանվելի Շախմուրադյանի մասին ենք ուզում պատել, ով զոհվեց, որ ապրենք մենք:

Հակոբը պայմանագրահին զինծառայող էր՝ հետախույզ-գնդացրորդ: Ծնվել էր Արմավիր մարզի Ջրաշեն գյուղում: Որոշեց, որ պիտի իրեն կապի հայրենիքի հետ ու արդեն 2016թ-ից անցավ Հայաստանի զինված ուժեր՝ սկզբում Գեղարքունիքում, ապա Տավուշում:

Սակայն նրա մուտքը զինված ուժեր սկսվեց Ապրիլյանով: Նա մասնակցեց քառօրյային ու հերոսաբար կռիվ տվեց: Դրանից հետո նա շարունակեց ծառայությունն ու մասնակցեց նաև Հուլիսյան մարտերին: Պատերազմի դժոխքով մի անգամ չէ, որ անցել էր ու նույն հերոսությամբ ու նվիրվածությամբ մասնակցեց Արցախյան 44-օրյա պատերազմին: Ու ինքնակամ Տավուշից մեկնեց Մատաղիս:

Հենց այնտեղ էլ անմահացավ հերոսը ՝ ինքնապաշտպանակնա մարտերի ժամանակ: Նա կապեց իր ճակատագիրը հայրենիքի հետ, որ մենք ապրենք:

Փա՛ռք Քեզ, Հերո՛ս, շնորհակալ ենք: