«Գևորգը իր 24 հոգանոց ջոկատով կռվել է թշնամու մեծաքանակ դիվերսիոն խմբի հետ». ճանաչի՛ր ՀԵՐՈՍ Գևորգին, ով զոհվեց պատերզմի ավարտի ընդամենը օրեր առաջ

Մեր Լույս տղաներից մեկն է՝  Գևորգ Ղարիբի Պետրոսյանը, ով ընկավ, որ մենք ամուր կարողանանք կանգնել մեր հողի վրա:

Հերոս Գևորգը ծնվել է 1990թ-ին Երևանում: 16 տարեկանում արդեն սովորում էր Երևանի պետական համալսարանում: Ընտրել էր իրավագիտության բաժինը: Երբ սկսվեց պատերազմը, Գևորգը, առանց մեկ վայրկյան կասկածելու, մեկնեց Արցախ՝ արպես կամավոր:

Նա ռազմի դաշտում լավագույններից մեկն էր: Ու իր տաղանդի ու պատասխանատվության համար նրան նշանակում են «Արագ արձագանքման վաշտ»-ի հրամանատար: Նա մասնակցել է մի շարք բարդ մարտական առաջադրանքների:

Վերջին մարտը ամենածանրն էր՝ Շուշիի համար: Նոյեմբերի 4-ին՝ պատերազմի ավարտից ընդամենը մի քանի օր առաջ, Գևորգը իր 24 հոգանոց ջոկատով կռվել է թշնամու մեծաքանակ դիվերսիոն խմբի հետ ու ընկել՝ հանուն հայրենքի: