Ֆրանսիայի ջազի ԱՐՔԱՆ հենց այս ՀԱՅՆ Է. որտեղի՞ց են գալիս ՆՐԱ ՀԱՅԿԱԿԱՆ արմատները և ինչու՞ նա հրաժարվեց Ամերիկայի փառքից

Անդրե Էքյան. ևս մի խոշոր ու հզոր հայկական անուն, որը ցնցել է ողջ աշխարհը: Նրան անվանում են Ֆրանսիական ջազի ռահվիրա ու մաեստրո:

Անդրեն ծնվել է Ալիկատնե քաղաքում, 1907 թվականին. ծնողները փրկվել էին Ցեղասպանության առաջին ալիքից: Դեռ փոքր տարիքից Անրեն արդեն պաշտում էր երաժշտությունը։ Ընտանիքը կարճ ժամանակ անց տեղափոխվեց Ֆրանսիա: Այնտեղ էլ հիմնավորվեցին, իսկ Անդրեն նույնիսկ համալսարան ընդունվեց, որ ատամնաբույժ դառնա ։ Այդ մասնագիտությունը ամենահարգված ու լավ վարձատրվող գործն էր, բայց Անդրեյի սիրտը ավելի ու ավելի էր քայլում դեպի սիրելի երաժշտությունը:

Նա փոխարենը սկսում է սաքսոֆոնով ջազային ելույթներ ունենալ արիզյան ակումբներում ու սրճարաններում, իսկ 1930 թվականի թողեց համալսարանը։ Այդ ժամանակ նա արդեն որոշ հեղինակություն ուներ Ֆրանսիայի մայրաքաղաքի կաբարեներում ու ռեստորաններում։

Էքյանը իր փոքր խմբի անդամների հետ կարճ ժամանակում գրավում է ողջ Ֆրանսիայի սիրտը ո դառնում շատ հայտնի: Այնքան հայտնի, որ Էքյանը պահանջարկ ունեցող երաժիշտ էր դարձել ու նոր թիմ հավաքեց` French Hot Boys-ը, որը մի շարք երգեր ձայնագրեց, դրանք վայրկյանական հայտնի դարձան։ «Կրքոտ ֆրանսիացի տղաները» տարբեր տեղերում էին նվագում` սրճարաններից մինչև թատրոններ:

Բայց այդ որ ջազմենը չի երազում Ամերիկա գնալ. Էքյանը Նյու Յորք է մեկնում։ Թոմի Դորսի, Ջո Թյորներ, Ֆեթս Ուոլեր և այլ երաժիշտներ. Էքյանը նրանց հետ նվագում ու ձայնագրվում է, ու կենդանի լեգենդները նրան որպես «մերոնքական» ընդունեցին։ Թվում էր` Անդրեն ընդմիշտ մնալու է Ամերիկայում. նա կարիերա էր ստեղծել ։ Սակայն ինչ–որ պատճառով, որը հայտնի է միայն իրեն, Էքյանը Ֆրանսիա է վերադառնում։

Անդրե Էքյանի մասին կարելի է ասել, որ նա միշտ է նվագել, մինչև վերջ, իսկ վերջը տխուր էր։ Երաժիշտը մահացավ ավտովթարի հետևանքով Իսպանիայում հյուրախաղերի ժամանակ, 1972 թվականին, 65 տարեկանում։