Հենց այս բերդում էին ամրացած Բուրթել և Սմբատ Օրբելյան իշխանները, երբ Լենկթեմուրի հորդաները ասպատակեցին Սյունիք. գիտե՞ք՝ ինչ բերդի մասին է խսքը

Սիսիան քաղաքից 20 կմ արևելք, Որոտան գետի աջափնյա լեռնաբազուկի վրա գտնվում է Որոտնաբերդը:

Գահավեժ, բնական ժայռապարիսպները բերդի երեք կողմերից իջնում են դեպի Որոտանի կիրճը։ Բերդի տարածքը կազմող հարթակը հավասարասրուն եռանկյան տեսք ունի, որի հյուսիսային անկյունում վեր Է բարձրանում մի խոշոր ժայռազանգված,հարավում, մոտ 50 մետր բարձրության վրա միջնաբերդն Է, իսկ հարթակի մյուս կողմերը զառիվայր են, բացի արևմտյան հատվածից։ Այս մասի ստորոտը զուրկ Է ժայռերից և, կորագծով իջնելով, կազմում Է մի նեղ, երկար պարանոց, որը միանում Է կիրճի հակառակ կողմում առաջացած բնական սարաոստի։

Vorotnaberd1.jpg

Եղիշեն (V դ. պատմիչ) Որոտնաբերդը հիշատակում է պարսկական բռնակալներից 450 թվականին Վարդանանց ազատագրած բերդերի ու ավանների թվում։ Ստեփանոս Օրբելյանը (XIIIդ.) Որոտնաբերդը դասել է Սյունիքի նշանավոր բերդերի շարքը, որը 1075-1094 թվականներին պատկանել է Սյունյաց (Կապանի) թագավոր Սենեքերիմ Ա-ին։

Vorotnaberd 3.jpg

1104 թվականին Որոտնաբերդը գրավել են սելջուկ թուրքերը, 1219 թվականին Իվանե Զաքարյանը ազատագրելով այն հանձնել է Լիպարիտ Օրբելյանին։ 1386 թվականին Լենկթեմուրի հորդաները ասպատակելով Սյունիքը, գրավել են նաև Որոտնաբերդը, որտեղ ամրացած Բուրթել և Սմբատ Օրբելյան իշխաններին գերեվարել են Սամարղանդ (որոշ ժամանակ անց նրանք վերադարձել և կրկին տիրել են հայրենի բերդը)։ 1407 թվականին Սմբատ իշխանից բերդը գրավել է Կարա-Յուսուֆ թեմուրյան բռնակալը։ 1724 թվականին ուրացած Մելիք Բաղրից Որոտնաբերդը ազատագրել է Դավիթ Բեկը։