Այս երկու ՀԱՅ եղբայրների շնորհիվ Եգիպտոսում վարժարան է բացվել. գիտե՞ք՝ ինչ վարժարանի մասին է խոսքը

Խոսքը Եգիպտոսում հիմնադրված ամենօրյա Պերպերյան վարժարանի մասին է: Այն հիմնվել է 1924 թվականին, Կահիրեում՝ Օննիկ և Շահան Պերպերյանների ջանքերով։

Օնիկ
Շահան

Վարժարանը հանդիսանում էր Կոստանդնուպոլսի նույնանուն միջնակարգ վարժարանի շարունակությունը։ Ունեցել է 9-ամյա գիշերօթիկ և ցերեկային բաժիններ։ Ընդունվել են 8-20 տարեկան պատանիներ (ընդհանուր թիվը՝ մինչև 120)։ Շրջանավարտներին իրավունք էր տրվում առանց քննության ընդունվել եվրոպական համալսարաններ։ 1933 թվականին նյութական դժվարությունների հետևանքով փակվել է։