Տեսեք, թե ինչ խառնաշփոթ են ստեղծել ՀԱՅ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ Ֆրանսիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարսելի «Օլիմպիկը» Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչի շրջանակում երեկ սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է ադրբեջանական «Քարաբաղին»:

Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում կայացած խաղին ներկա են եղել նաև հայ երկրպագուները, ովքեր տրիբունաներում պարզել են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դրոշները: Երկրպագուները նաև պարզել են «Ղարաբաղը/ Արցախը Հայաստան է» գրությամբ պաստառ:

Իսկ խաղից հետո Արցախի դրոշներով լուսանկարվել են մարզադաշտի մոտ ու հրապարակել սոցցանցերում: