Հենց այս ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆ էր ողջ ԽՍՀՄ-ը պաշտպանում ատոմային ռադիացիայից. ո՞վ էր ՆԱ և ինչու՞ Միությունը նրան ամբողջ կյանքում հանգիստ չթողեց

Ավետիք Իգնատի Բուռնազյանը բժիշկ էր, ռազմական և քաղաքացիական առողջապահության կազմակերպիչ, ԽՍՀՄ առողջապահության նախարարի տեղակալ բժշկական գիտությունների թեկնածու ու այս ամենը նրա հաջողությունների միայն մի մասն են: Նա միայն 9 անգամ Լենինի շքանշանով է պարգևատրվել:

Ավետիքը դեռ պատանի հասակում հստակ որոշեց, որ բժիշկ է դառնալու և ընդունվեց բժշկական ֆակուլտետ: Չորս տարի գերազանց սովորելուց հետոտեղափոխվեց Լենինգրադ՝ ուսանելու ռազմաբժշկական ակադեմիայում: Ու հենց այստեղ նա առավել կապվում է ռազմական բժշկության հետ:

Ֆիննական պատերազմի ժամանակ Բուռնազյանը ղեկավարեց բանակներից մեկի սանիտարական ծառայությունը, իսկ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գլխավորեց Կալինինյան ռազմաճակատի բժշկական ծառայությունը, այնուհետև նրան տեղափոխեցին Հեռավոր Արևելք։ 

Պատերազմից հետո Խորհրդային Միությունն ամբողջ թափով սկսեց կենտրոնանալ միջուկային զենք ստեղծելու վրա: Իսկ դրան զուգահեռ 1947 թվականին առողջապահության նախարարությանը կից ստեղծվեց ռադիացիոն անվտանգությունը ապահովող վարչությունը, որը ղեկավարում էր հենց Բուռնազյանը: 

Պետք էր ապահովել մարդկանց պաշտպանությունը հրթիռային հեղուկ և պինդ վառելիքի հետ շփման ժամանակ, մտածել հրթիռային տեխնիկայի գործարկման ժամանակ անվտանգության ապահովման մասին։ Հետո ավելի շատ անելիք կար. հսկայածավալ ուսումնասիրություններ իրականացվեցին տիեզերական նախագծերի մասնակիցների, ատոմային նավատորմի անձնակազմի` սառցահատների և սուզանավերի կենսաապահովման համակարգերի մշակման ընթացքում։

Բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ, անթիվ շքանշանների և մեդալների ասպետ Ավետիք Բուռնազյանն այդպես էլ ակադեմիկոս չդարձավ։ Ոչ այն պատճառով, որ նրան «ճնշում» էին, նա պարզապես աշխատում էր, գործով զբաղվում, և կոչումների ու տիտղոսների հետևից չէր ընկնում։