Ինչպես հայուհին փրկվեց սարսափելի մսաղացից ու փախավ թուրք փաշայի տնից

1915 թ․-ից հայտնի են բազմաթիվ դեպքեր, որոնք ներկայացնում են տարբեր մարդկային ճակատագրեր։ Նրանցից մեկն էլ մի աղջկա պատմություն է, ում հաջողվել է ողջ մնալ սարսափելի մսաղացից։ Այդ աղջիկը Ռաքել Միքայելյանն էր։ 1915-ին նա 8 տարեկան էր։ Ռաքելը վերապրել է, հալածանքները, կորցրել հարազատներին։ Նա իր փրկությունը գտել է հայկական կոտորածի կազմակերպիչներից մեկի՝ բժիշկ Մեհմեդ Ռեշիդի տանը։

Մկրտչյանների ընտանիքն ապրում էր Յոզղաթում։ 1915 թ-ին Ռաքելի հորը՝ Հակոբին, տարան բանակ։ Այդ առավոտ 8-ամյա աղջիկը հորը վերջին անգամ էր տեսնում։ Ջարդերը կազմակերպվել էին Քելլեր Թերեսի անունով տեղանքում, որը հետագայում պատմաբանները անվանեցին հայերի գերեզմանոց։

Սպանդի ժամանակ Ռաքելին ու նրա քրոջը կապել են իրենց մոր դիակին ու նետել ժայռից ցած։ Իսկ հետո իջել են ստուգելու, որ ինչ-որ մեկը հանկարծ ողջ մնացած չլինի։ Բայց քույրերը ողջ են մնացել։ Ռեշիդը որոշել է Ռաքելին իրեն պահել՝ համարելով, որ նա ամենագեղեցիկներից է։ Նա տարել է աղջկան Կոստանդնուպոլսից ոչ հեռու գտնվող իր պալատ։

Թուրքը մեծացնում էր աղջկան, որ իր հարսը դարձներ։ Երբ թուրքին ձերբակալել են, Սրբուհի անունով մի կին կազմակերպել է աղջկա փախուստը։ Որոշ ժամանակ նրանք թաքնվել են տարբեր հասցեներում, բայց արդյունքում Սրբուհին որբի հետ իր տուն է վերադարձել։ Ռաքելն իր փրկչին առաջին հերթին խնդրել է իրեն եկեղեցի տանել և խաչ տալ մաքրվելու համար։ Ռաքելը մեծացել ու շուտով նշանվել է հայ երիտասարդի հետ, իսկ հետ նրա ընտանիքի հետ մեկնել է Ռումինիա։