Ինչպես հայուհին դարձավ թուրք գրողի գրքի գլխավոր հերոսուհին

Լույս է տեսել թուրք գրող, լրագրող Նիվեր Լազօղլուի «Սրտիս Փիրուզը» վեպը: Գիրքը պատմում է 1915-ին թուրք աղայի որդեգրված հայ աղջկա` Փիրուզի մասին:

Լազօղլուն գրքում ներկայացնում է նաև Թուրքիայի Գիրեսուն նահանգից Խարբերդ բերված ու 6 տարեկանում որդեգրված Փիրուզի կյանքի հետագա պատմությունը: Փիրուզը, եղել է իր տատիկի մտերմուհին, իսկ պատմությունը ինքը լսել է հերոսուհու աղջկանից:

Հեղինակը նշել է, որ այս պատմությունը վեպի է վերածվել հենց Փիրուզի ընտանիքի ցանկությամբ: Վեպը մեծ հետաքրքրություն է առաջացրել  թուրք ընթերցողների շրջանում։ Գրախանութներում այն շարունաում է մեծ վաճառքներ ունենալ։

Հեղինակը նշում է, որ այս գրքով փորձել է ցույց տալ նույն հողի վրա դարերով ապրող տարբեր մշակույթի ներկայացուցիչների հարևանությունն ու եղբայրությունը: Նա փորձում է բացահայտել նախկինում տեղիունեցած իրադարձություններն ու լուսաբանել անցյալի հետքրքիր դրվագները։