«Չգիտեմ կմտածեք խենթացել եմ, բայց ես ԶԳԱՑԻ երեխուս». կարդացե՛ք ՀԵՐՈՍ ՄԽԻԹԱՐԻ մայրիկի գրառումը

Մխիթար Գարիկի Գալեյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 17-ին Երևանում: Ծառայության է անցել 2019 թվականի հունվարի 17-ից, ծառայել է Հադրութում:

Հերոսի մայրը՝ Աստղ Գալեյանը անչափ հուզիչ գրառում է կատարել որդու մասին: Նա պատմում է, որ անքնության մեջ և հիվանդ վիճակում զգացել է հերոս որդու ներկայությունը…

Դու մեծացել ես մի ընտանիքում, որտեղ ազգային ավանդույթները վեր են ամեն  ինչից․ զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ որդու մասին

«Զգացողություն, թե՞ իրականություն էր չգիտեմ։ Բավականին ժամանակ է ինչ տառապում եմ անքնությամբ։ Չորրորդ օրն է, ինչ հիվանդ եմ, սարսափելի գրիպ ու իհարկե անքուն գիշերներ։

Երկու օր առաջ ցերեկը ուժասպառ նստեցի բազմոցին, հենվեցի բազմոցի բարձին ու ասես նարկոզ էին ներարկում, տպավորությունը էդպիսին էր ու ուղեղս քիչ քիչ մարում էր ու ես խորը քնեցի, որը տևեց րոպեներ։ Ու այդ խորը քնի մեջ զգացի ինչպես Մխիթարս կողքս նստեց, թևը գցեց ուսիս գրկեց, համբուրեց:

Yerevan.Today | Մխիթար Գալեյան

Կմտածեք երևի գժվել եմ, բայց ես զգացի երեխուս, ես զգացի նրա շունչը, ջերմությունը, Էսպիսի զգացողություն երբեք չեմ ունեցել։ Աչքերս բացելուն պես ես գլուխս թեքեցի դեպի աջ, որովհետև Միխս աջ կողքս էր ու ես փնտրում էի նրան։

Անգամ հիշում եմ` ինչ հագուստով (նկարի կերպարով) էր։
Չգիտեմ կմտածեք խենթացել եմ, բայց ես զգացի երեխուս»: