«Չեմ կարող ընկերներիս թողնել մարտի դաշտում ու փախնել». կարդացե՛ք ՀԵՐՈՍ ԳԱՐԻԿԻ պատմությունը
Գարիկ Գևորգի Դավթյանը ծնվել է 1998 թվականի Արտաշատի տարածաշրջանի Մասիս գյուղում:
Սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմավարական վարժարանում, ապա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:

Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրերից եղել է մարտի դաշտում: Քաջաբար կռվել է հանուն հայրենի հողի՝ չխնայելով ոչինչ, այդ թվում՝ իր կյանքը:
Օգնել է վիրավոր ընկերներին, որոնց հետ եղել է Հադրութում:
Հերոս Գարիկը հենց այնտեղ էլ անմահացել է վիրավոր ընկերներին օգնություն հասցնելիս:
Փա՛ռք ու պատիվ մեր բոլոր քաջերին, ովքեր ընկան հանուն հայրենիքի և մեր ապագայի: խոնարհվում ենք…