Հերոս Կառլեն Հովհաննիսյանը դիպուկահար էր․ նա Եվրոպայի գավաթակիր էր ու դեռ մեծ ապագա ուներ, բայց պատերազմը փոխեց ամեն ինչ

Հերթական պատերազմը խլեց բազմաթիվ հայորդիների կյանք։ Նրանք վահան դարձան իրենց հայրենիքի համար ու կռիվ տվին մինչև վերջ՝ անասելի սխրանքներ գործելով։ Դա հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից մեկն էր։

Մենք պայքարեցինք, յուրաքանչյուրս յուրովի, բայց չենք կարող այդ ամենը համեմեատել այն ամենի հետ ինչ տեսավ հայ զինվորը, ինչի միջով անցան մեր բոլոր հերոսները։ Նույնիսկ հիմա, երբ ամնե ինչ վերջացել է, մարդիկ չեն ժպտում, բոլորի հոգում խորը թախիծ է, վերք, որի բուժման համար ժամանակ է պետք։

Հերոսը Կառլենը հիմա երկնքից է բոլորին հսկում։ Կառլեն Արթուրի Հովհաննիսյանը ծնվել է 2000թ սեպտեմբերի 3-ին Սպիտակի շրջանի Սարամեջ գյուղում։ 11 տարեկանից զբաղվել է ազատ ոճի ըմբշամարտուվ, հետո եռամարտով;

Ունի բազում հաղթանակներ։ Համարվում է Եվրոպայի գավաթակիր։ 2019-ից անցել է ծառայության Վայքում։ Մասնակցել է մի շարք մшրտական գործողությունների, եղել է դիպուկшհար։ Մասնակցել է Ջրականի մшրտերին, կռվել է հերոսաբար՝ օգնելով վիրшվոր ընկերներին և զпհվել հոկտեմբերի 7-ին մարտերի ժամանակ։ Փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին։