«Քաջաբար կռվեց ու հետ մղեց թշնամուն՝ պաշտպանելով իրեն վստահված դիրքը». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Սիմոնին

Սիմոն Խաչիկի Արթենյանը ծնվել է 2001 թվականի հունիսի 25-ին Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում։ Սովորել է թիվ 2 միջնակարգ դպրոցում, որից հետո ընդունվել է Պետական Պոլիտեխնիկական համալսարան, բայց ուսումը կիսատ թողնելով՝ 2019 թվականի հուլիսի 15-ին զորակոչվել է Հայոց բանակ:

Ծառայել է Դիլիջանում, հզոր հրետանավոր էր: Սեպտեմբերի 17-ին հրետանիով կրակելու համար շնորհակալագիր էր ստացել։ Պատերազմի օրերին եղել է առաջնագծերում։ Հոկտեմբերի 6-ին տեղափոխվել են Ջրական։

Մարտկոցի անձնակազմի հետ միասին հոկտեմբերի 7-ին Արցախի Հանրապետության հարավային մասում զբաղեցրել է կերակրային դիրք և իրականացրել մարտական հրաձգությունները՝ ուղղված հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու և յուրային զորքերիտեղաշարժին աջակցելու։ 7 օր շարունակ կռվել են։

Սիմոն Խաչիկի Արթենյանը զոհվել է հոկտեմբերի 13-ին ԱԹՍ-ի պայթունից։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…