Հոգնելով անդադար խնդրանքներից, Համո Սահյանը չար կատակ խաղաց քրոջ հետ․ ահա թե ինչպե՞ս գրողը խաբեց նրան

Համո Սահյանի կյանքի մասին պատմություններից շատերը կապված են եղել ընտանիքի, մարդկային արժեքների ու ընկերության մասին։ Այդ պատմություններից շատերը մեզ հասել են գրողի քրոջ՝ Հասմիկի շնորհիվ։
Այս պատմությունում կարող ենք տեսնել, որ բացի լավ գրող լինելուց, Համոն նաև կատակասեր էր։

«Շուտանց էր, Համոն եկել էր գյուղ: Հլա էս երկիրը չէր քանդվել, մի 5-10 տարի առաջ էր:

Մի հարց ունեի ամուսնուս առաջին կնգա երեխու հետ կապված : Համոյին խնդրեցի էդ հարցով զբաղվել, գործը գլուխ բերել՝ հենց Երևան գնա:
Համոս միանգամից պայթեց, կարծեցի ախպերս գժվել ա: Ինչքան կատաղություն ուներ՝ դուրս թափեց: Ասեցի՝ Համո, ես մեղա, մի հատ էլ խփիր /խփելու մասին մի բան էլ կպատմեմ…/, բալքիմ դինջանաս:


Ասաց՝ Հասմիկ, ստեղս ես հասցրել…Ասաց ու կոկորդը ցույց տվեց: Քոռանամ ես:
-Դու չգիտե՞ս, որ ես չեմ սիրում սրան-նրան հարցերով դիմել, բոլ ա էլի, հերիք ա…Հոգիս բերանիցս բերեցիք…
Ձենս կտրեցի, ասի՝ թող դինջանա, նոր կասեմ…Բայց Համոն չէր հանգստանում, վերջում էլ ասաց.
-Հասմիկ, քեզ մոր տեղ եմ ընդունում, բայց դու արդեն պուլերը /հացի գնդեր/ կոխ ես տալիս…
Խչիպապուն արևը վկա, էս անգամ թողնելու եմ, գլուխս առնեմ ձեզանից փախչեմ…Որ ոչ մեռնելս իմանաք, ոչ էլ՝ ապրելս…


Սիրտս կանգ առավ: Կարծեցի՝ հենց հիմա գնալու է…Մոտեցա Համոյիս գլուխը գրկեցի, ասացի՝ ուր էլ գնաս, հետիցդ գալու եմ… Քու քվոր աչքերը քեզ համար քոռանան, առանց քեզ ես ո՞նց կարամ ապրեմ…Հենա հոգիս առ էլի…Առանց Համո ախպոր ես էն աղբահորի շունն եմ…
Աչքերը լցվեցին, բայց տեսնում եմ՝ նեղացել է և հետս չէր խոսում: Առանց հաց ու ջուր կտրել, գնաց Լոր: Ետ գալուց՝ Դարբասում կանգ առավ, երեսս պաչեց ու աչքերը ինձանից փախ-փախ անելով՝ գնաց: Արդեն նեղացած չէր, տեսա, բայց մեջքը դեռ գետնով չէր տալիս, խռով էր ցույց տալիս:


Սիրտս շատ ցավաց. ախր եղբայրս բաժանված էր, մենակ էր ապրում…ես էլ մի կողմից եմ դարդ տալիս…Խիղճս տանջեց, ասեցի՝ Համո, քվորդ իրեսը քու վետիդ տակ, ինչ ասել եմ՝ մոռացիր…
Էդ մասին էլ չխոսեցի: Երկու-երեք օր չանցած՝ էդ հարցը Համոս լուծեց, բայց զանգեց, ասեց՝ Մոսկվայում եմ: Ձմեռ էր, ցուրտ: Հազում էր արդեն:


Աչքերս մթնեցին, աշխարհը գլխիս փուլ եկավ. ասեցի՝ էս ա որ կա, Համոն մեզանից փախել ա:
Համոն եթե Խչիպապի արևով երդում ա ուտում, պրծավ…Լացս դրի գլխիս.
-Համո, վետիդ /ոտք/ տակի վեղը /հող/ տառնամ, տեղ թող՝ արի…Խըչիպապի արևն եմ ասում՝ էլ քեզ բան չեմ ասի…Քուրդ մեռնի էլ՝ էն Աստուծը, քեզ նեղություն չի տա էլ…
Ե՞րբ ես գալու,- հարցրի: Լուրջ-լուրջ՝ թե՝ էլ չեմ գալու, Հասմիկ, ստեղից էլ դենն եմ գնալու…որ տեսնամ երևում եք՝ էլի եմ գնալու…


Բա ո՞նց կլինի, Համո, ասեցի՝ դու էդպես հիվանդ, ասթմադ բռնած, խզխզալի…
Ինձ կորցրի…Լեզուս լալկված, ոնց եղավ՝ լեզվիցս թռավ, ասեցի՝ Համո, մի բան կլինի, այ քըրամեռ, քեզ ասում եմ վեր կաց, տեղ թող եկ վաթանդ…

Լսեցի՝ Համոն քահ-քահ ծիծաղում է…Հասկացա, որ շուլուղ է արել:

Հիմա էլ լաց եղա՝ ուրախությունից…Համոս ծիծաղեց պրծավ, հետն էլ թե՝ այ իմ միամիտ քեր /քույր/, բա ես կարա՞մ առանց ձեզ ապրել…առանց ձեր տանջանքների…

Միշտ պատմում էր, ծիծաղում, ինձ էլ ասում ՝ Հասմիկ, մի ընկերներիս պատմիր՝ թե էն ոնց եղավ, որ ինձ հրավիրեցիր՝ հայրենիքում մեռնելու…»