ՖՐԱՆՍԻԱՅԻ առաջին կին պրոֆեսորը հենց այս ՀԱՅՈՒՅԻՆ է. ո՞վ է ՆԱ և ինչո՞վ են նրան պարտական ֆրանսիացիները

Հայերն ամբողջ աշխարհում գիտության լավագույն բնագավառներում անհավանական բացահայտումներ են եղել: Նրանց հայտանգործություններն ու ահռելի ավանդը շատ անգամ են փոխել պատմության ողջ ընթացքը: Ձեզ այս բառերն ապացուցող ևս մեկ խոշոր հայկական անուն ենք բերել: 1964թ. Նա դարձավ Իրանում առաջին կինը, որին շնորհվեց ֆիզիկայի պրոֆեսորի կոչում։

Հայտնի աստղաֆիզիկոս Ալենուշ Տերյանին անվանում են «իրանական աստղագիտության մայր»։ Նրա հետազոտությունները գիտության այդ ոլորտում 20-րդ դարի կեսին ընկած էին Իրանում աստղաֆիզիկայի հետագա զարգացման հիմքում։

Ավարտելով Թեհրանի համալսարանը 1947թ.՝ Ալենուշ Տերյանը հայրենի բուհում ձեռնամուխ է եղել քրտնաջան հետազոտական աշխատանքի, իսկ որոշ ժամանակ անց գլխավորել ֆիզիկայի գծով հետազոտական աշխատանքները։

1950-ականներին երիտասարդ հայուհին հրավեր է ստացել Փարիզի Սորբոնի համալսարանից, որտեղ 1956թ. նրան շնորհվել է մթնոլորտի ֆիզիկայի դոկտորի աստիճան։

Այնուհետև Տերյանը մի քանի ամիս հետազոտական աշխատանք է իրականացրել Արևմտյան Գերմանիայում։ Վերադառնալով Թեհրան՝ նա շարունակել է գիտահետազոտական ու դասախոսական աշխատանքը։

Ղեկավարելով Թեհրանի համալսարանի արևային դիտարանը՝ նա երկար տարիներ ոչ միայն նշանակալից բացահայտումներ է արել, այլև կրթել է իրանցի աստղաֆիզիկոս գիտնականների մի քանի սերունդ։