Արամ Թովմասի Թովմասյանը բոլորին հայտնի է ԼԵՌ ԿԱՄՍԱՐ կեղծանունով. միայն իմանաք՝ ինչպես է առաջացել այդ կեղծանունը

Հայ գրող, երգիծաբան Արամ Թովմասի Թովմասյանը ծնվել է 1888 թվականի հոկտեմբերի 24-ին, Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում, հոգևորականի ընտանիքում։

Լեռ Կամսարի գրիչը շատ բեղուն է եղել։ Հակառակ որ գրվածքների մի մասը մնացել է գաղթի ճանապարհին, արխիվը երկու անգամ բռնագրավվել և ոչնչացվել է Չեկայի կողմից, 1946 թվականի ջրհեղեղն էլ մեծ վնաս է հասցրել, այնուամենայնիվ նա թողել է հսկայական ժառանգություն, որի մեծ մասը անտիպ է։

Հետաքրքրական ծագում ունի գրողի կեղծանունը։ Իր առաջին գործերը խմբագրատուն հանձնելիս, հարցրել են, թե ում անվան տակ պետք է տպագրվեն գրվածքները։ Արդեն սենյակից դուրս գալիս, այդ հարցին մեծ նշանակություն չտալով, շրջվել և պատասխանել է. «Գրեք լեռ…կամ սար»։

Հանդես է եկել նաև Կարապետ Կայեն և Արա Մասյան կեղծանուններով։

Վանի «Աշխատանք» թերթում սկզբում հանդես է եկել Կամսար անունով։ Վանի երևելիներից մեկը, որպեսզի շեշտի նորաթուխ երգիծաբանի անկոտրում էությունը՝ Կամսարին ավելացնում է Լեռ։