Լսե՞լ եք Ջրվշտիկ վանքի մասին. պարզենք՝ որտեղ է այն գտնվում և ինչու է նման անվանում ստացել

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղից հյուսիս, հայ-ադրբեջանական շփման գծի մոտ, Մռավ լեռան անտառապատ լանջին գտնվում է Եղիշե առաքյալի վանքը, որն առավել հայտնի է  Ջրվշտիկ անունով: Վանքը հիմնադրվել է 5-րդ դարում Արևելից կողմանք Հայոց պետության արքա Վաչագանի կողմից։

Yeghishe Arakyal Monastery - Եղիշե առաքյալի վանք 02.JPG

Ենթադրվում է, որ վանական համալիրը Եղիշե առաքյալի վանք անվանումը ստացել է, երբ Հոռեկա վանքից այստեղ են տեղափոխվել քրիստոնեական կարևոր դեմքերից մեկի՝ Եղիշե առաքյալի մասունքները։ Ջրվշտիկ անունը վանքը ստացել է հարավային կողմում գտնվող խոր ձորի համանուն ջրվեժից:

Եկեղեցու երկու կողմեր

Yeghishe Arakyal Monastery - Եղիշե առաքյալի վանք 04.JPG

ում միմյանցից հավասար հեռավորության վրա գտնվում է անտաշ, տեղական քարով կառուցված 7 մատուռ։ Հյուսիսային կողմում կառուցված է 3, հարավային կողմում՝ 4 մատուռ։ Տարբեր ժամանակաշրջաններում վերանորոգվել են։ Իրենցից հիմնականում ներկայացնում են դամբարաններ, որտեղ ամփոփված են Վաչագան Բարեպաշտ թագավորը, Ջրաբերդի մելիք Ադամը, Մելիքսեթ եպիսկոպոսը: