«Ո՞վ ես դու, ի՞նչ ես արել, որ ՀԱՅԵՐԻՑ նման պահանջներ ունես». գիտե՞ք, թե Խաչատուր Աբովյանի որ բողոքին էր այսպես պատասխանել ԳԵՐՄԱՆԱՑԻ պրոֆեսորը

«Եվրոպա եղած ժամանակ մի նամակ էի գրել լուսահոգի Հարություն վարդապետ Ալամդարյանին, որ իմ վարժապետն էր, ու գանգատում էի, թե գերմանացիները ինձ սիրում, պատիվ են տալիս, իսկ մեր ազգը՝ ոչ: Իմ լուսահոգի բարերար պարոն ուսուցչապետ Պարրոտը նամակս առավ ու պատռեց՝ ասելով.

«Ո՞վ ես դու, ի՞նչ ես արել, որ ազգից այդպիսի պահանջներ ունես: Հազար լավություն էլ որ ազգին անես, պետք չէ քո բերնով ասես ու կամենաս, որ քեզ պատիվ տան: Բավակա՞ն չէ ձեր ազգի ցավը, որ դուք էլ եք վրան խոսում: Գերմանացիները ձեզ որպես օտարական են գնահատում: Ձեր ազգը պատվել գիտե: Եվ այն վերաբերմունքը, որ ձեր ազգի մեջ եմ տեսել, Եվրոպա հավիտյան չեմ տեսնի: Ում տունը մտնում էի, գլխի վրա էր ընդունում: Ինչո՞ւ եք թերագնահատում ձեր ազգը»:

Օտար գերմանացին այս խրատը տվեց ինձ, որ հավիտյան մտահան չեմ անի: Սիրելի՛ Հայ, դու ի՞նչ կասես»: