«8 տարեկան էր, երբ կորցրեց հորը, 3 երեխաներն էլ մահացան մանուկ հասակում». Խաչատուր Աբովյանի ՈՐԴՈՒ ողբերգական կյանքը

1838 թվականին Թիֆլիսում Աբովյանը ծանոթանում է լութերական եկեղեցու հետևորդ Էմիլիե Լոզեի հետ, ում հետ էլ մեկ տարի անց ամուսնանում է: Զույգը երկու երեխա է ունենում՝ Վարդան Աբովյանն ու Զարմանդուխտ Աբովյանը։

Վարդան Աբովյանը ծնվել է 1840 թվականի մայիսին, դեռևս ութ տարեկան հասակում զրկվել է հորից և դաստիարակության ողջ բեռն ընկել է մոր՝ Էմիլիեի ուսերին, վերջինս ամուսնուց հետո ապրեց 22 տարի և մահացավ 1870 թվականին։

Իր ողջ կյանքի ընթացքում Վարդանը, ապրուստի անհրաժեշտ միջոցներ չունենալու պատճառով, հաճախ էր զրկվում ուսումն իր ուզած տեղում շարունակելու հնարավորությունից։ Իսկ համալսարանում ուսանելու տարիներին Վարդանին միշտ հետապնդում էին ֆինանսական բարդությունները։

65210313 891271627879045 6998106677153103872 o 960x843 - Խաչատուր Աբովյանի որդու ծանր կյանքն ու վաղաժամ մահը

Շատ ավելի ուշ ռեկտորի միջամտությամբ Վարդանը քննություն է հանձնում և ստանում ուսուցչի կոչում։ Այդպիսով, 7 տարի շարունակ Վարդան Աբովյանը դասավանդում է ռուսաց լեզու, պատմություն Լիֆլանդիայի տարբեր ուսումնական հաստատություններում։

Ընտանիքի ապրուստը հոգալու համար ու աշխատանքի բերումով անդադար տեղափոխվում էր մի քաղաքից մյուսը՝ Ախալքալաք, Թիֆլիս, Էջմիածին, Երևան։ Այդ հանգամանքը իր հետքն է թողնում Վարդանի ստեղծագործական գործունեության վրա, որին նա չի կարողանում բավարար ժամանակ տրամադրել։

Վարդան Աբովյանը ամուսնացել է Կատարինե Յարալյանի հետ, բազմազավակ հայր է եղել, ունեցել է 8 զավակ, որոնցից Խաչատուրը, Վահանն ու Պետրոսը մահացել են դեռ մանուկ հասակում։ Մնացած երեք տղաներն ու երկու աղջիկները մեծացել են ու կրթություն ստացել։

Рисунок2 6 - Խաչատուր Աբովյանի որդու ծանր կյանքն ու վաղաժամ մահը

Վարդան Աբովյանը մահանում է 1896 թվականին և թաղվում Սուրբ Գայանե եկեղեցու բակում։ Իր կյանքի ավելի քան 33 տարիները Վարդան Աբովյանը նվիրել է մանկավարժական աշխատանքին՝ ամեն ինչում հետևելով հորն ու հորն առաջադիմական գաղափարներին։ Ինքը՝ Վարդանը կենսուրախ, հոգատար հայր էր։ Նրա մահից հետո հինգ երեխաների կրթության ու դաստիարակության գործն ամբողջությամբ մնաց Վարդանի կնոջ՝ Կատարինեի ուսերին։

Թեև տան կերակրող ձեռքն այլևս չկար, իսկ Կատարինեն չէր կարող աշխատել, որովհետև պիտի հոգ տաներ երեխաների մասին, սակայն վերջինս ամեն գնով ելքեր էր գտնում՝ կրթության տալու Խաչատուր Աբովյանի թոռներին…