Կոմիտասը ճաշի է նստում առանց բազմոցի ու հրաժարվում է աթոռից, ասելով՝ «թույլ տվեք ինձ, իմ հոժար կամքով, նստել ու հիշել իմ անցյալ դժբախտ օրերը»

 Կոմիտասը ամբողջ կյանքը անցավ դժվարությունների ու հալածանքների միջով, բայց երբեք չկորցրեց սերը դեպի հայրենիք, դեպքի հայ ժողովուրդը։

 Երբ նա երկարատև բացակայությունից հետո վերադարձավ Քյոթահիայի հայրենական տունը` փայտաշեն, կիսափուլ մի սենյակ, գուրգուրանքով շոշափեց պատերն ու լուսամուտը: Ու անկարող լինելով  զսպել իր պոռթկացող հուզումը, բարձրաձայն սկսեց լաց լինել: 

Դուրս գալով տնից, նա հուզված գնում  է դեպի Էջմիածնի անվան ազգային դպրոցը, ուր չորս տարի սովորել էր: Նա վազում է ու ծալապատիկ նստում փոշոտ ու կեղտոտ հատակին: Երբ ուղեկցող թաղականները խուճապահար թիկնաթոռ են առաջարկում, Կոմիտասը մերժելով ասում է. «Տարիներ առաջ ոչ ոք չգուրգուրաց ինձ վրա` երբ ես նստում էի ճաշի առանց բազմոցի, մինչ ուրիշները զույգ բազմոցի վրա էին նստում: Ես երկու անգամ ծանր հիվանդացել եմ այստեղ: Այժմ թույլ տվեք ինձ, իմ հոժար կամքով, նստել ու հիշել իմ անցյալ դժբախտ օրերը և այս չոր տախտակները… »։