Մի լուսանկարի պատմություն․ գիտե՞ք, թե ինչու Դուշման Վարդանը չի հավանել իր նկարը

Վարդան Ստեփանյանը կամ նույն ինքը՝ Դուշման Վարդանը, Արցախյան պատերազմի և Հայաստանի Հանրապետության հերոս է, ֆիդայի։


Նրա մասին պատմությունները բազմաթիվ են, ու բոլորում էլ երևում է նրա հերոս հոգին։ Այս պատմությունն էլ նրա հանրահայտ նկարի մասին է` գլխարկով ու ժպիտը դեմքին։

Երբ Վարդանը տեսել է նկարը, քամահրանքով ասել է. «էս ի՞նչ նկար է, ոնց որ կապիկի դեմք լինի»։

«Թեև հաղթանակած և վաստակած զինվորի ժպիտն էր պատկերված, բայց Վարդանը չի հավանել նկարը։ Նկարում սափրված չէր։ Շատ կոկիկ էր, միշտ սափրված էր ու երբ կռվից հետո գնում էր համալսարան, ոչ ոք չէր պատկերացնում, որ Վարդանը կապ ունի պատերազմի հետ»,— ասում է Արմինե Ստեփանյանը` Դուշման Վարդան Ստեփանյանի քույրը։