Գիտե՞ք՝ ինչ կեղծանունով և ինչ նշանաբանով է հանդես եկել բանաստեղծ Ռեթեոս Պերպերյանը. եկեք պարզենք

Խոսքերի հեղինակը բանաստեղծ, թարգմանիչ Ռեթեոս Պերպերյանը՝ Ծնված Կոստանդնուպոլսի Խասգյուղ թաղամասում: 1866թ. ավարտել է Ներսիսյան վարժարանը, զբաղվել ուսուցչությամբ։ 1876թ. հիմնել է «Պէրպէրեան վարժարան» հայկական դպրոց-վարժարանը։ Նրա նշանաբանն էր՝ «առանց կրթության չկայ կյանք, չկայ երջանկություն»։ Ռեթեոս Պերպերյանի բանաստեղծությունների ժողովածուներն են«Առաջին տերևք» (1877թ.), «Խոհք և հուշք» (1904թ.), որոնք կրում են ֆրանսիական ռոմանտիզմի, մասնավորապես Լամարթինի ազդեցությունը։

Անդրանիկ բանաստեղծությունները հիմնականում սիրո և բնության երգեր են, որոնց մեջ գերակշռում է փիլիսոփայական խոհը։ Լեզուն եղել է գրաբար և կիսագրաբար։ Նրա մանկավարժակակ ձեռնարկներում` «Դաստիարակի մը խոսքերը» (1901թ.), «Դպրոց և դպրություն» (1907թ.) և այլն, դրսևորվում են գեղեցիկի, բարու, ճշմարտության սկզբունքները, որոնց դիրքերից էլ նա կոչ է արել ծառայել ժողովրդին, հրաժարվել սերտողական մեթոդներից, դասավանդումը դարձնել հետաքրքիր և ուսանելի, ժամանակի առաջադիմական պահանջներին համապատասխան՝ ուսուցիչներ պատրաստել ազգի համար:

Կնոջ կրթությունը համարել է բարիք՝ գտնելով, որ այն լավագույն ընտանիքի հիմքն է, իսկ ընտանիքը՝ հասարակության հենարանը։ Ըստ գրողի՝ բարոյական դաստիարակության ամենազորեղ միջոցը դաստիարակի անձնական օրինակն է։ Մանկավարժական գործունեությանը զուգընթաց ակտիվորեն ներգրավված է եղել հրապարակախոսական բնագավառում և հասարակական կյանքում, գրել է հրապարակախոսական-փիլիսոփայական աշխատություններ։ Հանդես է եկել նաև Հրաչյա ծածկանունով։ Մահացել է Կ.Պոլսի Սկյուտար թաղամասում: