«Ռուսական նավատորմի տնօրենը գրազ եկավ հետս, որ ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԸ հայ չէ». ինչպե՞ս նա ապրեց իր կյանքի ամենամեծ հիասթափությունը

Կլիմենտ Հարությունյանի «Հայ ժողովուրդը Հայրենական պատերազմում» գրքի 900 էջերը պատմում են 78–ամյա վաղեմության իրադարձություններում հայ զինվորների մասնակցության մասին և հենց այնտեղ մի հետաքրքիր պատմություն է պատվում Իսակովի մասին:

ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը հայ է, դա բոլորին հայտնի փաստ է։ Բայց մի քանի տարի առաջ դրանում կասկածել է Գատչինա քաղաքի ռազմածովային նավատորմի տնօրենը։

«Մի քանի տարի առաջ ես գնացել էի Գատչինա քաղաքի ռազմածովային նավատորմնի արխիվ, որտեղ պատրաստվում էի ուսումնասիրել ծովակալ Իսակովի մասին փաստաթղթերը։ Մենք տնօրենի հետ վիճեցինք Իսակովը հայ լինելու թեմայով, չէ որ նրա իսկական ազգանունը Տեր–Իսահակյան է», – պատմեց Հարությունյանը։

Արխիվի տնօրենը (Հարությունյանը ազգանունը չնշեց) սկզբից չի ցանկացել փաստաթղթերը տրամադրել, սակայն Հարությունյանը փոխարենը նրան խոստացել է երեք շիշ հայկական կոնյակ նվիրել։ Արդյունքում` նրան թույլ են տվել ուսումնասիրել փաստաթղթերը, բայց արգելել են պատճենել դրանք։

«Ես տնօրենին ցույց տվեցի ծովակալի նամակը, որում նա իր մասին գրում է «Ես հայ եմ` Հովհաննես Տեր–Իսահակյան»», – ասաց Հարությունյանը։ Արդյունքում, պարտված վեճում տնօրենը ստիպված է եղել բավարարվել մեկ, այլ ոչ թե երեք շիշ հայկական կոնյակով։