«Հենց ԱԶՆԱՎՈՒՐԻ «կոտրված ձայնը» փոխեց իմ ողջ ճակատագիրը». ինչու՞ է աշխարհարռչակ Սալվատորե Ադամոն այդքան շնորհակալ Շանսոնյեին

Բելգիացի երգիչ Սալվատորե Ադամոն խոստովանել է, որ Ազնավուրն իր կյանքում հատուկ դեր է ունեցել։ Հանրահայտ երգիչ Սալվատորե Ադամոն խոստովանել է, որ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հեղինակությունն ու նրա «կոտրված ձայնն» են ազդել իր ճակատագրի և կարիերայի վրա:

«Ազնավուրն իմ վոկալային ալիբին դարձավ հորս համար, որը կարծում էր, թե ձայնի անհաջող փոփոխության պատճառով ես այլևս չպետք է երգեմ Սուրբ Մարտին եկեղեցու ծխական երգչախմբում: Երբ լսեցինք Ազնավուրին, հորս ասացի. «Տեսնում ես` նրա ձայնը «կոտրված է»: Եվ դա ինձ համար ալիբի դարձավ», — RTBF հեռուստառադիոընկերության եթերում պատմել է 74-ամյա Ադամոն:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։

Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային թվով ձայնասկավառակ է վաճառել (180 մլն)։