Ինչու՞ էր ՍՏԱԼԻՆԸ ԽՍՀՄ ամենավտանգավոր լրտեսին նվիրել ԱՐԱՐԱՏԻ ՀԱՐԹԱՔԱՆԴԱԿԸ և ինչո՞վ էր այն այդքան տարբվերվում

Ֆիլբին, զբաղեցնելով բրիտանական հետախուզության կարևորագույն պաշտոններից մեկը, միաժամանակ խորհրդային լրտես է եղել: Ֆիլբին աշխարհում միակ մարդն է, ով երկու պարգև է ստացել 2 մրցակիցներից. 1945թ.-ին՝ Բրիտանական կայսրության շքանշան` անգլիական թագավոր Գեորգ VI-ի ձեռքից, 1947թ.-ին՝ Կարմիր նշանի շքանշան` Ստալինի կարգադրությամբ:

Երկուսն էլ ստացել է հետախուզության մեջ ունեցած ավանդի համար: Բրիտանական հակահետախուզությունը բազմաթիվ անգամ կասկածել է Ֆիլբիին, բայց նրան պաշտպանել է անձամբ Անգլիայի վարչապետը: Սակայն Ֆիլբիի բնակարանի և անձնական իրերի խուզարկության ժամանակ փորձագետ-արվեստաբանը հայտնաբերել է Ստալինի նվերը` Արարատ լեռան հարթաքանդակը, որը ստեղծվել է լավագույն խորհրդային քանդակագործների և ոսկերիչների կողմից ` դրվագազարդված ոսկով, պլատինով և ադամանդներով

Անձամբ Ֆիլբին միշտ ասել է, որ հարթաքանդակը գնել է Ստամբուլում: Ուսումնասիրելով «հին իրը»՝ փորձագետը բացահայտել է, որ Ֆիլբին թեև կողմնակի, բայց այնուամենայնիվ որոշակի կապ ունի ԽՍՀՄ-ի հետ. նկարի վրա Արարատ լեռան երկու գագաթն այնպես են պատկերված եղել, որ լեռն այդ դիրքից ոչ մի կերպ չի կարելի տեսնել Թուրքիայի տարածքից։