«Իմացե՛ք՝ ուղղաթիռում կենտկոմի առաջին քարտուղարն է, ուղղությունը չենք փոխելու». ո՞վ էր այն ՀԱՅԸ, ով թույլ չտվեց ԽՍՀՄ նախարարին խոցել իր ուղղաթիռը

Հայ քաղաքական և կուսակցական գործիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, տեղեկատվության տեխնոլոգիաների բնագավառի դոկտոր Սուրեն Հարությունյանը: 1988-1990 թվականներին եղել է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարը: Հարությունյանը փոխարինել էր Դեմիրճյանին, երբ հայրենիքում շատ ծանր ժամանակաշրժան էր: Բայց ժողովուրդը նրան ընդունեց սառը ու քամահրանքով:

Նա փորձում էր պայմանավորվել, կարգավորել հարաբերությունները, չսրել։ Կարծում էր, ամեն ինչ կհարթվի, հույս ուներ շփման եզրեր, ընդհանուր լեզու գտնել. ոչինչ չստացվեց։ Քանի որ ստացվել չէր կարող ո՛չ նրա, ո՛չ մյուսի, ո՛չ էլ երրորդի մոտ։ Նոր դարաշրջան էր գալիս, ընդհանուր անբարեգթության դարաշրջան: Բայց նրան վիրավորում ու ցավեցնում էին: Իսկ հետո երկրաշարժը եղավ։ Հարությունյանին այստեղ էլ առանց աջակցության թողեցին, իսկ հետո ընդհանրապես հեռացրին։ 

1989 թվականի աշունն էր։ Ուղևորության նպատակը Ադրբեջանին ղեկավարների հետ խորհրդակցությունն էր` կապված Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ: Հարությունյանը Գորիս էր մեկնում տեղում գործերը պարզելու համար: Հարությունյանն իր հայկական երկնքում էր, իր բարձունքում և չշեղվեց այն ուղղությունից, որ բռնել էր։ Նույնիսկ երբ հորիզոնում կործանիչների ուղեկցությամբ հայտնվեց ԽՍՀՄ պաշտպանության նախարարի և մարշալի ինքնաթիռը։

– Հրահանգված է փոխել էշելոնն ու մի կողմ քաշվել։

– Ո՞վ է հրամայել, – զարմացած հարցրեց Սուրեն Հարությունյանը։

– Պաշտպանության նախարարն է օդում, մենք նրա ճանապարհին ենք հայտնվել։

– Հայտնեք անվտանգությանը, որ ուղղաթիռում Կենտկոմի առաջին քարտուղարն է։ Ուղղությունը չենք փոխելու։

– Իսկ եթե հանկարծ խոցե՞ն, – այն ժամանակ հարցրի ես Հարությունյանին։

– Հերոսների պես կմեռնենք, – մռայլ դեմքով կատակեց նա…