«Քիչ մե գիդինք հայերեն։ Հայ ինք, քուր ինք, ախպար ինք»․ Թուրքիայի կենտրոնում ապրող հայերի պատմությունը

Դերսիմի Հոզաթ (պատմական հայկական Խոզաթ) քաղաքում ապրում են բազմաթիվ հայեր, ովքեր սակայն այսքան ժամանակ չեն բացահայտել իրենց ինքնությունը։ Կոտորածի տարիներին նրանցից շատերը  կորցրել են իրենց հարազատներին ու մինչև հիմա չեն կարողանում գտնել։

Հայերից մեկն էլ Չինար անունով մի կին է․ ով Ցեղասպանությունից ֆիզիկապես փրկված հայի հետնորդ է։

Դերսիմի թաղմասերով քայելիս դուք շատ հայերի կհանդիպեք։ Նույնիսկ նրանցից ոմանք, չեն թաքցնում իրենց ինքնությունն ու կարողանում են վարժ հայերեն խոսել։  «Քիչ մե գիդինք հայերեն։ Հայեր հուդա շատ կան։ Հայ ինք, քուր ինք, ախպար ինք»։ Հետաքրքիր ու զարմանալի հայկական աշխարհ է թաքնված ժամանակակից Թուրքիայի կենտրոնում։

Արևմտյան Հայաստանում ապրող ու ազգային ինքնությունը պահպանող բոլոր հայերին ճանաչելու համար տասնամյակները չեն հերիքի․ նրանք շատ են այսօր, տարեցտարի ավելանում են՝ ոգևորվելով հարևանությամբ ապրող երբեմնի ծպտյալ հայերի համարձակությամբ ու կարողանում են բացահայտել իրենց ինքնությունը։