Հենց այս ՀԱՅՆ է բացահայտել հայոց գրերի պատմության հետ կապված մի շարք առեղծվածներ. ու՞մ մասին է խոսքը և ի՞նչ է բացահայտել

Խոսքը պատմաբան, բանասեր, աղբյուրագետ Հակոբ Համազասպի Մանանդյանի մասին է՝ ծնված 1873 թվականի նոյեմբերի 10-ին Ախալցխայում:

Հակոբը սովորել է Թիֆլիսի 1-ին դաս. գիմնազիայում (1883-93), Վիենայի, Լայպցիգի, Ստրասբուրգի համալսարաններում (1893-97), էքստեռն կարգով ավարտել է Ս. Պետերբուրգի (1898), Դորպատի (1909) համալսարանները:

1900-1905-ին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1906-07-ին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, 1911-13-ին՝ Բաքվի ժող. համալսարանում, 1915-19-ին՝ առևտր. դպրոցում:

Խմբագրել է «Հայկական թերթ» (գերմ., 1901-04), «Արշալույս» (1906), «Բաքու» (ռուս., 1917) պարբերականները:
ԵՊՀ հիմնադիրներից է,
1921-22-ին՝ ԵՊՀ ռեկտոր,
1921-23-ին՝ արևելագիտության և պատմագիտության ֆակուլտետների դեկան,
1921-1925-ին՝ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վաիիչ,
1925-31-ին՝պրոֆեսոր:

Աշխատությունները (շուրջ 150, հայ., ռուս., գերմ.) վերաբերում են հայոց հին և միջնադարյան պատմությանն ու բանասիրությանը, պատմ. աշխարհագրությանը, չափագիտությանն ու վիմագրությանը, մշակույթին:

1903-ին, Հ. Աճառյանի աշխատակցությամբ, հրատարակել է «Հայոց նոր վկաները» վկայաբան, ժող., որտեղ ընդգրկված են 1155-1843-ի հայկ. վկայաբան, գրակ-յան հայտնի բոլոր բնագրերը (2 հ.):

Զբաղվել է հունարեն իմաստասիրական երկերի հայ. թարգմանությունների, հայոց մատենագիտության, հունաբան դպրոցի գործունեության, հատկապես Դավիթ Անհաղթի իմաստասիր. ժառանգության ուսումնասիրությամբ («Հունաբան դպրոցը և նրա զարգացման շրջանները», 1928):

Հակոբ Մանանդյանը բացահայտել է հայոց գրերի պատմության հետ կապված մի շարք առեղծվածներ. եզրակացրել է, որ մաշտոցյան գրերը ստեղծվել են 392-393-ի ընթացքում:

Հակոբ Մանանդյանը նորագույն շրջանի հայ պատմագիտության հիմնադիրներից է և առաջիններից, որ զբաղվել է Հայաստանի հաս-տնտ. խնդիրների հետազոտությամբ:

«Հայաստանի առևտրի և քաղաքների մասին…» (ռուս., 1930, 2 լրց. հրտ.՝ 1954) մենագրության մեջ ուսումնասիրել է մ.թ.ա. V — մ.թ. XV դդ. Հայաստանի քաղաքների առաջացման, զարգացման ու անկման պատմությունը, նրանց դերը համաշխ. առևտրում:

«Ֆեոդալիզմը Հին Հայաստանում» (1934) աշխատության մեջ լուսաբանել է Հայաստանում ավատատիրության ծագման, զարգացման ու քայքայման խնդիրները, շինականների իրավ, ու տնտ. դրությունը ևն:

«Տիգրան Բ և Հռոմը» (1940, 2 հրտ.՝ 1972) մենագրության մեջ փաստ, և աղբյուրագիտ. հարուստ նյութերի հիման վրա շարադրել է Տիգրան Բ-ի (մթա. 95-55) ժամանակաշրջանի գիտ., քննական պատմությունը:

Հակոբ Մանանդյանը 1940-ական թթ. ձեռնարկել է «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության» բազմահատոր աշխատությունը՝ նպատակ ունենալով շարադրել Հայաստանի՝ մ.թ.ա. VI — մ.թ. XVI դդ. ամբողջ, քննական պատմությունը:

Հակոբ Մանանդյանի երկերը կարևոր ավանդ են ոչ միայն Հայաստանի, այլև Այսրկովկասի ու Մերձավոր Արևելքի երկրների պատմության ուսումնասիրման գործում: