«Ուզում էի փորձել դա ու հաղթահարել վախս». ինչի՞ց էր այդքան վախենում աշխարհահռչակ ՀԱՅ Միշել Լեգրանը, որ հանդիսատեսին կանգնում էր մեջքով

Երեք «Օսկար» և 13 անվանակարգ, BAFTA–ի մեկ մրցանակ և 3 անվանակարգ, մեկ «Ոսկե գլոբուս» և կրկին 13 անվանակարգ, 5 «Գրեմմի» և 2 «Արմավենու ճյուղ»։ Եվ այսքանի փառքի ու տաղանդի միայն մի մասն են, բայց նկարագրվում են մեկ հայկական անունով՝ Միշել Լեգրան: Նա հզոր մարդ էր, հզոր երաժիշտ, ով իր հարուստ կյանքի ընթացքում գունավորեց ու կրթեց աշխարհը:

Միշելը` կոմպոզիտոր, դիրիժոր և նվագախմբի ղեկավար Ռայմոն Լեգրանի և դաշնակահարուհի Մարսել Տեր–Միքայելյանի որդին, «Օսկարը» համարում էր հաջողության քաղցր համով մի կտոր շողոքորթություն, որը կոմպոզիտորին ո՛չ լավն է դարձնում, ո՛չ վատը:

Լեգրանը համարում էր, որ լավ երաժշտությունը ծնվում է միայն այն դեպքում, երբ կոմպոզիտորը միշտ սկսնակ է մնում, երեխա, որը երբեք չի դադարում նորովի կարդալ ու ուսումնասիրել աշխարհը, ամեն անգամ կարծես առաջին անգամ:

55 տարի առաջ`1964 թվականին, Լեգրանը հանկարծ որոշեց իր գրած երաժշտության հիման վրա երգերը անձամբ կատարել։ Զգում էր, որ որևէ բան պակասում է, փնտրեց այս ու այն տեղ և գտավ սեփական ձայնը։ Այ հիմա ամեն ինչ իր տեղն ընկավ:

«Ուզում էի փորձել դա, ինչպես նաև հաղթահարել ամոթխածությունը։ Մի քանի տարի հանդիսատեսին մեջքով նստած նվագելուց հետո որոշեցի շրջվել և հանդիսատեսին հանդիպել հայացքով»։