Գիտե՞ք, ով է եղել Խորհրդային Հայաստանի առաջին ԿԻՆ մեքենավարը և ինչե՞ր է ՆԱ արել համաշխարհայիին պատերազմի ժամանակ

Առաջին աշխարհամարտում Մարիա Աբուլովան կամավոր բուժքույր էր, իսկ 40-ականներին դարձել էր Հայկական ԽՍՀ–ի առաջին մեքենավարը։ Մարիա Աբուլովան երևի շատ կզարմանար, եթե մեկը նրան «կին առաջնորդ» անվաներ։ Աշխատանքը նրա շատ էր, իսկ տանը նրան սպասում էին ամուսինն ու երեխաները:

Ծնվել էր 1898 թվականին։ 18 տարեկան Մարիային ամուսնացրին արդեն ոչ երիտասարդ մի տղամարդու հետ։ Այն ժամանակ Կովկասում նման ամուսնությունները զարմանալի չէին։ Հարազատ Թիֆլիսից նա ամուսնու հետ մեկնեց Ղարաքիլիսա, որտեղ նրա  ամուսինը, որի ազգանունը Աբուլով էր (Աբուլյան), փոստի և հեռագրատան տնօրենն էր։

1930–ական թվականներին նա դարձյալ ամուսնացավ, բայց այս անգամ արդեն սեփական ընտրությամբ։ Նա ապրում էր Լենինականում՝ աշխատավորների և երկաթուղայինների քաղաքում։ Նրա ամուսինը գնացքի մեքենավար էր, իսկ Մարիան աշխատում էր հաշվապահությունում։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ամուսինը` Կորյուն Կորկոտյանը, գնացքներ էր տանում առաջնագիծ։ Բելառուսում վիրավորվել էր և շուրջ մեկ տարի մնացել Մոգիլյովի հոսպիտալում։ Հետո նրան տուն էին ուղարկել։ Հենց այդ ժամանակ էլ հավանաբար Մարիան որոշեց մեքենավար դառնել, որ օգնի ամուսնուն պահել տունը: 1945-46 թվականներին նա արդեն աշխատում էր նոր մասնագիտությամբ

Երկաթուղայինների մեջ ոմանք ուզում էին կատակել («հլա մի տես` կինը մաշինիստ ա դառել…»), ոմանք էլ՝ մեղմ ասած, սիրահետել։ Նրանցից մեկին Մարիան արագ զգաստացրեց՝ այնպես բռնեց կոկորդից, որ տեղ հասած մի քանի տղամարդ մի կերպ հետ քաշեցին նրան։