Հայերի գեներալը, ում մարտական հրահանգները դարձել էին ձգրված օրենքներ

Անդրանիկը մասնակից եղավ տարբեր ռազմական իրադրություններում մարտական գործողությունների ու դա նրան դարձրեց վարպետ իր գործում։ Նա ժողովրդի կողմից ամենահարգված զորահրամանատարն էր։ Անդամակցել է Աղբյուր Սերոբի Հայդուկյան խմբավորմանը: Համագործակցել է Հրայրի, Նիկոլ Դումանի, Սեպուհի և Մեծն Մուրադի հետ:

1905 թ-ին, հաստատվելով Բուլղարիայի Ֆիլիպե քաղաքում, հայ ազգային ազատագրական պայքարի հերոս Անդրանիկ Օզանյանը գրեց իր «Մարտական հրահանգներ» կանոնագիրքը, որը հրատարակվեց 1906-ին Ժնևում: Հայկական իրականության մեջ այն փաստացի հայերեն գրված և հրատարակված առաջին մարտական կանոնադրությունն էր: Գիրքը գրված է պարզ, մատչելի ոճով և կազմված է մի քանի գլուխներից: 1918 թվականին Անդրանիկ Օզանյանը գեներալ-մայորի կոչում ստացավ:

Հիասթափվելով, ինչպես նաև Դաշնակցության հետ չբարիշելով, նա լքում է Զանգեզուրն ու հասնում Էջմիածին: Լուծարում իր զորամասը, փոխանցում ունեցվածքը Կաթողիկոսին և մեկնում Թիֆլիս, որտեղ մի քանի օր հյուրընկալվում է Թումանյանի մոտ, իր զայրույթն է արտահայտում մենշևիկների հասցեին ու ընդմիշտ հեռանում հայրենիքից:

Զորավարը մահացավ Կալիֆորնիայում։ Նրան վերահուղարկավորեցին Հայաստանում և Ֆրանսիայում։ Աճյունի մի մասը Հայաստան բերվեց 2000 թ-ին և ամփոփվեց Եռաբլուրում: Նրա շիրմաքարին գրված է՝ Հայերի գեներալ: