«Ես ապրում եմ Վորոնեժում, բայց ՀԱՅ եմ». ինչպե՞ս աշխարհի «նոկաուտ-արքան» տապալեց հռչակավոր բռնցքամարտիկ Լենոքս Լյուիսիին

Խորհրդային առաջին ծանրորդ, բռնցքամարտի աշխարհի գավաթում հաղթանակած Վալերի Աբաջյանին «նոկաուտ–մարդ» էին անվանում։ Հարյուրից ավել պաշտոնական մարտերի կեսից ավելին նա ավարտել է ժամանակից շուտ. հավանաբար, կարող էր կարիերայի ավարտին (նա 30 տարեկանը դեռ չէր լրացել), պրոֆեսիոնալ դառնալ, սակայն մնաց իր Վորոնեժում` զբաղվելով սպորտային և հասարակական աշխատանքով։

Հեռավոր Տաջիկստանի Կուլյաբում 1958 թվականի հունվարի 23-ին ծնված տղային վիճակված էր լեգենդ դառնալ ոչ միայն խորհրդային, այլև համաշխարհային սիրողական բռնցքամարտում։ Հետաքրքիր է, որ Վալերի Աբաջյանը, որը երբեք Հայաստանում չի ապրել, դարձավ մեկ կազմակերպության մեջ Վորոնեժի հայ համայնքը միավորելու նախաձեռնողը։ Նա ինքն իրեն «վորոնեժցի հայ» է անվանում, 

ԽՍՀՄ հավաքականի կազմում նրան ընդգրկեցին օլիմպիական 1980-ականին, իսկ արդեն հաջորդ տարի Աբաջյանը երկրին Աշխարհի գավաթի առաջին ոսկին բերեց։

Աբաջանի ամենաբացառիկ մենամարտը Լենոքս Լյուիսի հետ մարտն էր։ Կանադացի ծանրորդը այդ ժամանակ դեռ հայտնի չէր: Մենամարտը կայացավ 1986 թվականին Բեռլինում, միջազգային  TSC Tournament–ի շրջանակում։ Աբաջյանն ու Լյուիսը հանդիպեցին մրցաշարի կիսաեզրափակչում։

Սկզբում Աբաջյանը Լյուիսին նոկդաուն ուղարկեց, մրցավարը սկսեց հաշվել, սակայն կանադացին թափ տվեց գլուխն ու վեր կացավ։ Թեև ոտքի վրա երկար չմնաց. կեղծ հարվածների շարքին հաջորդեց դիպուկ հարված գլխին, և որպես եզրափակիչ ակորդ՝ խորը նոկաուտ լյարդին։

Այս հաղթանակից մեկ տարի անց Աբաջյանը հեռացավ սպորտից` նույնիսկ Սեուլի Օլիմպիադային չսպասելով, որում իր բացակայության պարագայում հաղթեց հենց Լենոքսը։ Աբաջյանը հեռացավ ծաղկուն տարիքում, իսկ թե ինչու, այդ հարցն այդպես էլ բաց մնաց։